▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում եմ մոռացնել տալ ցավերս. Դիանա Գրիգորյանը` առողջականի և «Առաջնորդները» Ղազախստանում ցուցադրելու մասին

 

«Առաջնորդները» սերիալը մարտի 27-ից ցուցադրվում է նաև մոտ 18 միլիոն բնակչություն ունեցող  Ղազախստանում: Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ  տեղական արտադրանքն ընդլայնել է դիտողների շրջանակ` թարգմանվել է և ներկայացվել օտարերկրացի հեռուստադիտողին: Asekose.am-ը թեմայի շուրջ զրուցել սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ, ով նաև է սերիալի գլխավոր դերակատարներից մեկն է: 

«Ղազախական հեռուստաընկերության հետ բանակցություններին ես չեմ մասնակցել, այդ բանակցությունները տարել են մեր միջազգային կապի աղջիկները: Շատ ուրախ եմ, որ ստացվեց նման համագործակցություն: Ցանկությունս մեծ է, որ սերիալների արտադրությունն այն որակի հասցնենք, որ կարողանանք հպարտությամբ ցուցադրել այլ երկրներում: Ուրախ կլինեմ, որ ոչ միայն իմ սերիալները, այլև հայկական այլ սերիալներ ևս ունենան նման  հաջողություն»,- մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնեց Դիանան:

Վերջինիս խոսքով՝ սերիալը ցուցադրվում է Ղազախստանի 7-րդ ալիքով՝ ամենամեծ լսարանն ապահովող ժամին (Prime Time): Եթե առաջին սեզոնը հաջողություն գրանցի ղազախ լսարանի շրջանում, ապա համագործակցությունը կշարունակվի:

Մեր այն հարցին` արդյո՞ք ինչ չափանիշներով են առաջնորդվել ղազախները սերիալն ընտրելից, Դիանան նշեց. «Չեմ կարող ասել, թե ինչ չափանիշներով են նրանք առաջնորդվել և ընտրել հենց այս սերիալը, սակայն ինձ թվում է` որոշելիս ուշադրություն են դարձրել վարկանիշային սանդղակին, հետաքրքրության տածմանը, յութուբյան  մեր դիտումներին, որոնք բավական բարձր են `մյուս սերիալների համեմատ»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ «Առաջնորդները» կցուցադրվի մինչև օգոստոս, իսկ ՊանԱրմենիայով այն կավարտվի հավանաբար մայիսի վերջին: Արդեն իսկ նկարահանվել է 400 սերիա, նկարահանումները դեռ շարունակվում են:

Մոտ մեկ ամիս առաջ Դիանան ընկել էր և ոտքի բավական լուրջ վնասվածք ստացել և ենթարկվել էր վիրահատության, սակայն չնայած դրան` այսօր էլ նա շարունակում է  ակտիվորեն աշխատել:

Ոտքիս կոտրվածքը բնավ չի խոչընդոտել նկարահանումների ընթացքին: Ոտքիս ցավերն արդեն անցել են, առանց ձեռնափայտի եմ քայլում: Խնդիրներս կապված են միայն թուլությանս հետ, փորձում եմ աշխատանքով մոռացնել տալ ցավերս»,-Aseksoe.am-ի հետ զրույցում նշեց սցենարիստ, դերասնուհի Դիանա Գրիգորյանը: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին