Համաշխարհային դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որի միջոցով իր աջակցությունն է հայտնել ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին.
«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ և ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»,-տեսանյութը մակագրել է նա:
Հիշեցնենք, որ մինչ այս «Խոստումը» ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը՝ ասելով.
«Ուրախ եմ հայտարարել «Խոստում» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին, դա Հայոց ցեղասպանության պատմությունն է, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ և առաջ տանել մարդու իրավունքները՝ որտեղ էլ լինենք ու ինչպես կարողանանք»,- նշել է Էլթոն Ջոնը:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին: Ֆիլմում նկարահանվել են այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաև Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը: