▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զզվում եմ մեծամիտ և գոռոզ մարդկանցից. ի՞նչ է պարզել Վարդան Սարգսյանն Իչայի դերակատարի մասին

«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր իր հետևորդներին, հաղորդման շրջանակներում Հնդկաստանում՝ Մումբայում, հանդիպել եւ բացառիկ հարցազրույցներ է ունեցել հայ հեռուստադիտողի կողմից սիրված հնդկական սերիալների հերոսների հետ: Այսպիսով՝ ամփոփելով հանդիպումների շարքը՝ Վարդան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում  շնորհակալություն է հայտնել՝ իր հանդիպումների շուրջ ստեղծված մեծ ուշադրության համար և մանրամասներ պատմել հնդիկ դերասանների հետ հանդիպումներից:

«Նախ շնորհակալ եմ բոլորին այդքան մեծ ուշադրության համար,հավատացեք յուրաքանչյուր դերասանի հանդիպելու համար մենք անբացատրելի մեծ աշխատանք ենք կատարել:Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից,ում նամակներին չեմ կարողացել պատասխանել ( 6000 նամակ ),բոլորին կպատասխանեմ մի քանի օրից:
Ինչ վերաբերվում է Բարուն Սոբտիին նշեմ,նրա հետ կապի մեջ եմ եղել ամեն օր,ցավոք նա քաղաքում չի,վերադառնալու է մի քանի օրից,իսկ ես այդքան սպասել չեմ կարող (հասկացեք ես ևս ունեմ բազում այլ պլաններ և բացի դա յուրաքանչյուր ավել օրը կախված է մեծ ֆինանսներից ),սակայն ես Ձեզ չեմ հիասթափեցնի և կնշեմ,որ շուտով պլանավորում եմ նորից մեկնել Մումբայ և այդ անգամ կնկարահանեմ նրան:Ինչ վերաբերվում է Սանայա Իրանին,նշեմ նա հիվանդանոցում է,նույնիսկ հանդիպել եմ նրա մոտ ընկերուհուն,և նկարահանումներ կատարել հիվանդանոցում հասկանում եք անհնար է,իսկ ինչ վերաբերվում է Թինա Դատտային ( Իչա ) կասեմ միայն զզվում եմ մեծամիտ և գոռոզ մարդկանցից,այն էլ այն դեպքում,երբ իրենցից մեծ բան չեն ներկայացնում ( իդեպ նրա մասին նույն կարծիքին են նաև մյուս դերասանները,ում ես հանդիպեցի ):
Հուսով եմ կարողացա Ձեզ նվիրել հետաքրքիր պահեր այս օրերի ընթացքում,բայց հավատացեք այն ինչ նկարահանել ենք կլինի անբացատրելի հետաքրքիր:
Շատ շուտով «Տնից Հեռու» ATV-ի եթերում՝Մումբայ»:

Հիշեցնենք, որ Վարդանը հաղորդման շրջանակներում հանդիպել է «Մերժվածը» հեռուստասերիալից հայտնի Վիրի, նույն սերիալի դերասաններից Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանայի և Տապասիայի տատիկին մարմնավորող դերասանուհի Պրատիմա Կազմիի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին