Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ`մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Արա Աբրահամյանի 60-ամյակը շնորհավորելու են գնացել նաև հայկական եւ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ՝ Թաթա Սիմոնյանը, Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսը, Նիկոլայ Բասկովը: Վերջինս հայերենով կատարել է «Սիրո ամառ» երգը:
Հիշեցնենք, որ այս երգը Բասկովը կատարել է նաև 2016 թվականին Մարտի 8-ի առիթով Երևանում կազմակերպված տոնական համերգին:
Կարդացեք նաև` Սերժ Սարգսյանը և ռուսական էլիտայի ներկայացուցիչները` Արա Աբրահամյանի 60-ամյակին
Արա Աբրահամյանի 60-ամյակին Պեսկովը մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի