▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ վիրավորական էր, սակայն իսկապես խայտառակություն կլիներ, եթե… Նարե Գևորգյանը` աղմկահարույց գրառման մասին

 

«Իսկապես խայտառակություն կլիներ, եթե չիմանայի, բայց դա այդպես չէ: Ես բազմապատկման աղյուսակը փայլուն գիտեմ, թեպետ անկեղծ կլինեմ ու կասեմ, որ մաթեմատիկական գիտելիքներով չեմ փայլում, սակայն տարրական աղյուսակը չիմանալը խայտառակություն կլիներ ինձ համար: Տեսախցիկն անջատվելուն պես միանգամից պատասխանեցի` «56», պարզապես Սուրենին ասացի, որ պատրաստելուց մի փոքր շփոթվում եմ: Եթե իմանայի, որ չպատասխանելս նմանատիպ բուռն քննարկումների առիթ կհանդիսանա, հաստատ հենց եթերի ժամանակ` անմիջապես խոհանոցում, ամբողջ բազմապատկման աղյուսակը կասեի, պարզապես այդ պահին կարևորություն չտվեցի այդ ամենին և այլ հարցի սկսեցի պատասխանել, նույնիսկ կադրից դուրս Սուրենին 7-ի բազմապատկման աղյուսակն ասացի ու ծիծաղեցինք, այդպես էլ ամեն բան վերջացավ»,- Asekose.am-ին ասաց Նարե Գևորգյանը` անդրադառնալով համացանցում աղմուկ բարձրացրած գրառմանը, որի համաձայն` ինքը խայտառակվել էր, քանի որ «Քաղցած սպասում էին» հաղորդման ժամանակ չէր պատասխանել Սուրեն Շահվերդյանի`  «ինչ կլինի 7X8» հարցին:

Երգչուհու խոսքով` իր համար այդ ամենը պարզապես ծիծաղելի էր, որովհետև նման տարրական գիտելիքներ յուրաքանչյուրն էլ պետք է ունենա:

«Այդ հրապարակումը պարզապես ինձ մոտ ծիծաղ առաջացրեց: Թեթե նայեցի այդ ամենին, չնայած դրան` բուռն արձագանք ստացավ: Ինչ վերաբերում է  հրապարակման վերնագրին` «Երգչուհի Նարե Գևորգյանը խայտառակեց իրեն», ապա այն իսկապես շատ վատ էր ընտրված: Շատ կուզեի տեսնել վերնագրի հեղինակին և խոսել նրա հետ: Անկեղծ եմ ասում, երբ կարդացի վերնագիրը, ինձ թվաց, թե որևէ վատ բան եմ արել, մտածմունքների մեջ ընկա, սակայն երբ արդեն կարդացի, միայն ծիծաղեցի ու անցա առաջ: Այդ հրապարակմանը մեծ կարևորություն չեմ տվել, սակայն վերնագիրն իսկապես շատ վիրավորական էր, թեպետ կրկնում եմ` կլիներ խայտառակություն, եթե չիմանայի բազմապատկման աղյուսակը, բայց, փառք Աստծո, այն շատ լավ գիտեմ»,- նշեց երգչուհի Նարե Գևորգյանը:

Ստորև առաջարկում ենք դիտել Նարե Գևորգյանի մասնակցությամբ  «Քաղցած սպասում էին» հաղորդման տվյալ թողարկումը:

Դիտել` 37-րդ րոպեից:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին