▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հպարտ եմ, որ հայ եմ. մեր պարտքն է՝ չլռել. Քիմ և Քլոե Քարդաշյանները` Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ, աշխարհին իրենց խոսքն են ուղղել Քիմ և Քլոե Քարդաշյանները:

Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում տեղադրել է Armenian Genocide էջի գրառումը, որտեղ ասվում է.

«Ապրիլի 24-ին լրանում է Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը, որի ընթացքում ավելի քան կես միլիոն հայ է սպանվել»:

Իր հերթին Քլոե Քարդաշյանը գրել է.

«Լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թ-ին Օսմանյան կայսրության իրագործած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռելը՝ որտեղ էլ, որ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատեւել է»,-գրել է հայուհին՝ մեջբերելով նաեւ Վիլյամ Սարոյանին.

«Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է եւ պատերազմները հաղթված, կառույցները`փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։ Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որեւէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմն իր աջակցությունն էր հայտնել Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին` գրելով. «Ես շատ հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին նման ֆիլմ է նկարահանվել, որի միջոցով շատերը կիմանան հայերի պատմությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին