Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 12-ին, Հոլիվուդում կայացել է «The Promise» («Խոստում») ֆիլմի նախադիտումը, որին ներկա են գտնվել Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը, Սիլվեսթր Ստալոնեն, Կրիստիան Բեյլը, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն, Անժելա Սարաֆյանը: Քիմը ֆիլմը դիտելուց հետո իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել պրեմիերայից և կատարել հետևյալ գրառումները.
«Ես այնքան հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել, որպեսզի շատերն իմանան հայ ժողովրդի պատմությունը»:
«Շեր: Արդյոք պե՞տք է որեւէ բան ավելացնել: Իմ ոճի կուռքն ու հայրենակիցը»,- գրել է հայուհին: Ինչպես եմ հպարտանում այդ պահով։ Մենք կպահենք մեր խոստումը»:
Հավելենք, որ գրառումներին կից Քիմն ավելացրել է նաև #KeepThePromise հեշթեգն ու հայկական դրոշը:
Ավելի վաղ Քիմն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»-ը ֆիլմին` գրելով` «Խնդրում եմ, դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»:
Հիշեցնենք, որ ավելի «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Մելինա Կանակարեդեսը:
Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: