Դիտեք նաև՝
«Ես և Ջուսը ամուսնալուծվել ենք, գործն արդեն դատարանում է»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Ջուսի ամուսինը` փաստաբան Վահագն Մանուկյանը:
Վերջինս նշեց, որ պատճառը եղել է Ջուսի պահվածքը:
«Մեր ամուսնալուծության պատճառը եղել է այն, որ Ջուսն իր բնույթով չի կարող լինել ո՛չ կին, ո՛չ մայր: Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող: Ես նրան տվել եմ իմ սիրտը, բայց դա նրան պետք չէր: Ես այլևս պատասխանատվություն չեմ կրում նրա վարքի համար, ես պատվի մարդ եմ: Մարդը պետք է գնահատի և շնորհակալ լինի այն դեպքում, երբ քեզ բացի ամեն ինչից, տալիս են նաև սիրտ ու հոգի: Բայց երբ թքում են այդ ամենի մեջ այն բանի համար, որ կողքիդ տղամարդ է, ով մատնանշում է ոչ պատշաճ պահվածքդ, փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է քեզ պահես, ինչպես լինես իսկական կին... 40 տարեկանում լինելով կին և ապագա մայր` նա իրեն ճիշտ չեր պահում: Նա շարունակում էր իրեն նախկինի պես պահել, այդ ամենը շարունակվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ես և ընտանիքը նրա կողքին էինք: Չի կարելի, անթույլատրելի է: Չի կարելի մերկ վազել ամբողջ աշխարհով, պետք է մտածել ամուսնու և երեխայի պատվի և արժանապտվության մասին: Ես այնքան տղամարդ եմ, որ կարող էի վերջ դնել նրա անցյալի խոսակցություններին, բայց այդ ամենը նրան պետք չէր, Աստված նրա հետ: Կյանքը շարունակվում է»,- պատմեց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին` արդյո՞ք այս դեպքում խոսքը գնում է դավաճանության մասին, Վահագնը նշեց.
«Դավաճանության մասին խոսք չի կարող լինել, այդ առումով նա բարոյական է: Մենք բաժանվել ենք սիրելով. նա ընտրել է ազատությունը`բաց հետույքը և ազատ վարքագիծը, իսկ ես `պատիվս»:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ գործը դատարան տվել է երգչուհին.
«Ջուսն ինքն է տվել դատարան, ես ոչինչ չեմ արել: Նա ինձ ասաց, որ չի կարող այլևս տանել իմ ճնշումները, որ ես սարի վայրենի եմ, և ինքն ինձ սիրել չի կարող: Նման կին ինձ պետք չէ, եթե կնոջը պետք չէ տղամարդու սիրտը, նման կինն արժեք չունի: Ես իրեն իմ սիրտն եմ նվիրել, նվիրել եմ ինձ, իսկ նա չգնահաատեց»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Asekose.am-ի հետ զրույցում երգչուհին հերքել էր իր ամուսնալուծության մասին լուրերը` պատմելով, թե ինչու է իր սոցիալական էջերից հեռացրել ամուսնու հետ եղած լուսանկարները. «Չնայած, որ չեմ հավատում չար աչքին, այնուամենայնիվ`լուսանկարները որոշեցինք հեռացնել չար աչքերից խուսափելու համար: Ես և ամուսինս միասին ենք, և ինչպես ավելի վաղ էի նշել`բնակարանի խնդիրը լուծելուն պես մեր ընտանիքը կհամալրվի»:
Նշենք նաև, որ զույգն ամուսնացել էր 2016 թվականի հուլիսի 9-ին`Ջուսի ծննդյան օրն անակնկալ մատուցելով բոլորին:
Հեղինակ` Ա. Հարությունյան
Կարդացեք նաև`Ես sex-ի հողի վրա տարած չեմ. Ջուս
Ռիչարդը հանում էր կոշիկներս, մերսում էր ոտքերս և մարմինս. Ջուս
Ջուսը՝ ընտրյալի հետ կիսամերկ և համարձակ լուսանկարվելու մասին և ոչ միայն