▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ընդամենը պահանջել եմ կոմունալները վճարել. Ջուսի պատասխանը՝ ամուսնուն

 

Դիտեք նաև՝

Այսօր Asekose.am-ի  հետ զրույցում երգչուհի Ջուսի ամուսինը՝ փաստաբան Վահագն Մանուկյանը, խոստովանել էր այն մասին, որ ինքն ու Ջուսն այլևս ամուսնալուծվել են, և գործն այս պահին արդեն դատարանում է:

«Մեր ամուսնալուծության պատճառը եղել է այն, որ Ջուսն իր բնույթով չի կարող լինել ո՛չ կին, ո՛չ մայր: Նրան միայն փողն է հետաքրքրում, շատ փող: Ես նրան տվել եմ իմ սիրտը, բայց դա նրան պետք չէր: Ես այլևս  պատասխանատվություն չեմ կրում նրա վարքի համար, ես պատվի մարդ եմ: Մարդը պետք է գնահատի և շնորհակալ լինի այն դեպքում, երբ քեզ բացի ամեն ինչից, տալիս են նաև սիրտ ու հոգի »,- մեզ հետ զրույցում նշել էր Վահագնը:

Այս առիթով Blognews.am-ը կապ է հաստատել Ջուսի հետ, ով ասել է հետևյալը.

«Մենք ամուսնացել ենք հունիսի 28-ին, իսկ հուլիսին հայտարարեցինք դրա մասին: Ինձ համար ծիծաղելի է, որ իր տված հարցազրույցում նա ասում է, որ ես փողը նախընտրեցի, այլ ոչ թե սերը, բայց այդպես նա փորձում է իրեն դրական կողմից ցույց տալ: Անկեղծ ասած՝ ես եմ դիմել դատարան, իսկ նա ասում էր՝ ոչ մի տեղ չեմ գնա, ինչ ուզում ես, արա: Նա ինձ հետ հայհոյանքներով էր խոսում, ես էլ որոշեցի դիմել դատարան: Եթե ես ցանկանայի փողատեր մարդու հետ լինել, ես նրան չէի ընտրի և կարող է՝ անգամ չամուսնանայի էլ: Իսկ եթե վարձեր, կոմունալներ վճարելու պահանջը փողի մեռածություն է, չգիտեմ ինչ ասել:

Ես միշտ ասել եմ նրան՝ կոմունալները, վարձերը վճարի, նա էլ ինձ ասում էր՝ մենակ փողն է քեզ հետաքրքրում:  Ինձ համար ծիծաղելի է, որ նա նման հարցազրույց է տվել։ Դա տղամարդու քայլ չէ, դա նորմալ չէ, երբ իր նախկին կնոջ մասին նման վատ բաներ է ասում: Նրա տված հարցազրույցում ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը։ Այդ տեսակ տղամարդուց պետք է վախենալ: Տղամարդը պետք է մինչև վերջ իրեն պահի ինչպես տղամարդ: Մեկնաբանություններում, որոնք իմ էջում կան, բոլորը մեղադրում են նախկին ամուսնուս, և ես անգամ խղճում եմ նրան»:  


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին