▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Հարությունյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը

 

 

 

 

 

 

 

 

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը մասնակցել է մրցույթի պաշտոնական բացման արարողությանն ու պատասխանել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Արծվիկը կարմիր գորգի արարողությանը ներկայացել էր հայ դիզայներ Ֆաինայի մոդելավորած բաց վարդագույնի երանգներով ոսկեգույն հագուստով եւ իր տեսքով հիացրել ներկաներին:

Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը

«Արծվիկի կարմիր գորգի զգեստը ստեղծելիս ցանկացել եմ, որ այն շատ տարբերվի բեմական հագուստից, կերպարից, որպեսզի մենք տեսնենք երկու տարբեր Արծվիկ: Ինչպես Ամստերդամի ելույթի համար, այնպես էլ այստեղ հագուստի հիմքում տաբատն է եւ բավական լայն շրջազգեստը, որը շատ նորաձեւ է այժմ: Մենք այդկերպ ցանկացել ենք համադրել կանացիությունն ու հարմարավետությունը, որպեսզի Արծվիկն իրեն ինքնավստահ զգա կարմիր գորգի վրա»,-նշել է Ֆաինան:

Արարողության ընթացքում մասնակիցները երկինք են բաց թողել խորհրդանշական դրոշները. Արծվիկը երկինք է ուղարկել հայկական եռագույնը:

Միջոցառման ընթացքում «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցները միմյանց ճանաչելու, շփվելու եւ կարծիքներ փոխանակելու հնարավորություն են ունեցել:
Արծվիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային հայտնի լրատվամիջոցների` այդ թվում BBC ONE, BBC Radio, ORF, RTL, RAI, UA: PBC և այլն:

Հիշեցնենք, որ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա վաղը՝ մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին