▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրտս էր երգում, շնորհակալ եմ Երևան»․ Քրիստինա Սին կատարել է Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը

 

 

Երեկ՝ ապրիլի 12-ին, Երևանում կայացավ Մոտի, Քրիստինա Սիի և L'One-ի համերգը։ Համերգին պետք է մասնակցություն ունենար նաև Black star-ի հիմնադիր ռեփեր Տիմատին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նա չկարողացավ բեմ դուրս գալ։ 

Համերգին ելույթ ունեցավ հայազգի երգչուհի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան) և կատարեց Սիլվա Հակոբյանի «Գիշերը» երգը, որը նրա համար Տիմատին էր ընտրել։

 Քրիստինան իր կատարումից փոքրիկ հատված հրապարակել է Ինստագրամում։

«Բառերով չեմ կարող արտահայտել, սիրտս էր երգում։ Շնորհակալ եմ Երևան․․․մինչ նոր հանդիպում։ Ի դեպ, սպասեք Իլդարովիչին ու նոր տպավորություններին»,- տեսանյութը մեկնաբանել է Քրիստինա Սին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին