▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե դա ճակատագիր էր, և ինձանից ոչինչ կախված չէր. Արծվիկ Հարությունյան

«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացրած Արծվիկ Հարությունյանն իր Instagram-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր ելույթին, ինչպես նաև՝ 18-րդ տեղը զբաղեցնելու փաստին.

«Իմ սիրելիներ, ես չեմ կարող փոխանցել բոլոր այն էմոցիաները, որոնք ես ապրել եմ վերջին վեց ամսում: Չեմ թաքցնում ՝ եղել են եւ արցունքներ, եւ ժպիտներ. չէ՞ որ իմ երազանքի ճանապարհը հարթ չէ, բայց ես գնում եմ դեպի այն՝ ձեր շնորհիվ:

Երազանքներն իրականանում են: Պետք է ձգտել, շատ աշխատել, քանի որ իսկապես երջանկություն է՝ կանգնել մեծ բեմում եւ լսել, որ դու համարվում ես ֆավորիտ ու որ քո մասին խոսում են բոլորը: Ասում են, որ դու 100 տոկոսով հաջողել ես, որ դու առաջին հնգյակում ես, բայց ինչ-որ բան է պատահում, եւ ամեն ինչ գնում է ոչ այնպես: Գուցե դա ճակատագիր էր, եւ ինձանից ոչինչ կախված չէր: Ճիշտ է, ես մաքսիմումն եմ արել եւ իրապես հպարտ եմ ինձանով եւ իմ ելույթով: Ուրախ եմ, որ միլիոնավոր մարդիկ են ինձ ունկնդրել: Դա յուրաքանչյուր արտիստի երազանք է»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ում հաղթել է Պորտուգալիան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին