Tert.am Life–ը գրում է. Հայտնի է դարձել, որ ռեժիսոր Արեն Բայադյանին կոտրվածքներով գտել են Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց։
Ստացված տեղեկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Ոստիկանության Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից հայտնել են, որ մայիսի 21–ին ժամը 20–ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից Հրազդանի կիրճ մարդ է ընկել։
Մեկնած խումբը պարզել է, որ վայր ընկած քաղաքացին հանդիսանում է Արեն Բայադյանը։ Նա Շտապ օգնության մեքնայով տեղափոխվել է հիվանդանոց։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում