Տիմատին հայտնել է՝ երբ է կայանալու իր մենահամերգը Երևանում: Ինտագրամի իր միկրոբլոգում ռեպերը վիդեոուղերձով դիմել է հայ երկրպագուններին ու հայտնել, որ նա հունիսի 8-ին գալու է Երևան՝ խոստացված համերգով: Համերգը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում, մուտքն ազատ է լինելու:
Հիշեցնենք, որ Տիմատին Երևանում պետք է ելույթ ունենար մայիսի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն դա տեղի չունեցավ: Ելույթ ունեցան Քրիստինա Սին, L’One-ը եւ Մոտը, որից հետո Black Star-ի ներկայացուցիչը հայտնեց, որ տեխնիկական պատճառներով՝ Տիմատին այդ օրը չի երգելու: Այս ամենն առաջացրեց երկրպագուների դժգոհությունը, ովքեր սկսեցինք շշեր նետել դեպի բեմ:
Ավելի ուշ, ինքը՝ Տիմատին, Instagram-ի իր միկրոբլոգում անձամբ մեկնաբանել է համերգի չեղարկման պատճառներ` նշելով, որ համերգի ժամանակ ջուր էր լցվել ողջ տեխնիկայի վրա, ինչի արդյունքում սաունդքարտը վառվել էր: