▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես էր նախատեսված ի սկզբանե. Նիկոլայ Եղիազարյանը` ընտրյալի հետ ծանոթության, նշանադրության և հարսանիքի մասին

Դիտեք նաև՝

Երեկ` հունիսի 1-ին, դերասան Նիկոլայ Եղիազարյանը նշանադրվել է: Նիկոլայի ընտրյալը`Հելեն Հովհաննիսյանը, թեև ապրում է ԱՄՆ-ում, սակայն զույգը ծանոթացել է Երևանում։ Asekose.am-ը զրուցել է Նիկոլայի հետ` արարողության մանրամասների, ընտրյալի հետ ծանոթության և սպասվող հարսանիքի մասին:

«Գրեթե 1 տարի է, ինչ շփվում ենք: Մենք ծանոթացել ենք Երևանում, հետո շփումը շարունակել ենք սոցցանցերով, և այդ շփումը հասցրեց նրան, որ նշանադրվեցինք և պատրաստվում ենք ամուսնանալ: Թերևս, այսպես էր նախատեսված ի սկզբանե, ինչի համար շատ ուրախ եմ: Արարողությունը շատ մտերիմ միջավայրում է եղել, կարելի է ասել` երկկողմանի ընտանեկան միջավայրում ենք նշել»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Նիկոլայը:

Այն հարցին` ինչպե՞ս է Հելենը վերաբերում իր մասնագիտությանն ու երկրպագուհիներին, դերասանը նշեց.

«Նա շատ լավ է վերաբերում իմ մասնագիտությանը, դեռ շատ լավ (ժպտում է), շատ ավելի ոգևորված է: Այդ առումով որևէ խնդիր չկա, և չեմ կարծում, որ երբևէ կլինի, քանի որ գիտակցված ու հասուն տարիքում ենք գտնվում, գիտակցված ու հասուն զգացմունք կա մեր մեջ»:

Զրույցի ընթացքում Նիկոլայը նշեց, որ հարսանիքը չի ուշանա.

«Շուտով պատրաստվում ենք հարսանիքի, հայրս այստեղ չէ, երբ գա, իրադարձություններն ավելի պարզ կլինեն, և ամեն ինչ ավելի հստակ կլինի: Հարսանիքը լինելու է Երևանում, դեռ չեմ կարող ասել` ինչ մասշտաբների, բայց կարծում եմ` ավելի մտերմիկ շրջանակներում»,- պատմեց դերասանը:

Այն հարցին` արդյո՞ք ամուսնությունից հետո դերասանը կտեղափոխվի ԱՄՆ` մշտական բնակություն հաստատելու, Նիկոլայը նշեց.

«Մեր միասին լինելն ընդհանրապես կապ չունի գնալ-գալու հետ: Միգուցե, ես գործի բերումով պարբերաբար մեկնեմ: Բայց միանշանակ ու հստակ գիտեմ մի բան, որ ես իմ ապագան պատկերացնում եմ Հայաստանում, երբեք ընդմիշտ չեմ գնալու այստեղից»:

Asekose.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով երջանկություն ու հարատև սեր: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին