▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն իրեն լավ է զգում,կարողանում է կանգնել և նստել.Արեն Բայադյանի առողջական վիճակի և դեպքի իրական հանգամանքների մասին

«Արենն արդեն իրեն լավ է զգում, վիրահատություն է տեղի ունեցել, ինչը բարեհաջող է անցել և Արենը կարողանում է կանգնել և նստել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արենի ընկերը:

Վերջինիս խոսքով շուտով ռեժիսորին դուրս կգրեն հիվանդանոցից.

«Մի քանի օրից Արենն արդեն իր տուն կտեղափոխվի, ամեն ինչ օր օրի դեպի լավն է գնում»:

Խոսելով դեպքի հանգամանքների մասին՝Արենի ընկերն ասաց.

«Ես միայն կարող եմ ասել՝ սա դժբախտ դեպքի արդյունք է և ուրիշ ոչնչի »:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Արեն Բայադյանին կոտրվածքներով գտել էին Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց:

Asekose.am-ը մաղթում է Արեն Բայադյանին շուտափույթ ապաքինում:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին