▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում առողջական ի՞նչ խնդիր ուներ Լուիզա Ղամբարյանը. Սուրեն Շահվերդյանը պարզաբանում է

 

 

 

«Լուիզա Ղամբարյանի մոտ գերհոգնածություն էր, որովհետև ԱՄՆ-ից նոր էր ժամանել, բացի այդ նաև մրսածություն ուներ: Փառք Աստծո, որևէ լուրջ բան չկար»,-Asekose.am-ին ասաց ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը` անդրադառնալով օրեր առաջ Լուիզա Ղամբարյանի առողջական խնդիրներին, որոնց պատճառով իրենք ստիպված էին եղել հետաձգել «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սուրեն Շահվերդյանը Asekose.am-ին տեղեկացրել էր, որ ներկայացումից առաջ  Լուիզան զանգահարել էր և ասել էր, որ շատ վատ է զգում իրեն.

«Առավոտյան շուտ ինձ զանգահարեց Լուիզա Ղամբարյանը: Հազիվ և շատ ողբերգական ձայնով էր խոսում և ասում էր, որ շատ վատ է: Երբ Լուիզային հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շատ վատ է: Երկար դադարից հետո ասաց, որ չի կարողանում ոտքի կանգնել և քայլել, սրտխառնոց և գլխապտույտ ունի»,- նախկինում ասել էր «Սև դառը SHOCKոլադ»-ի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը` հավելելով, որ Լուիզան խոստացել է հունիսի 15-ին` իր ծննդյան օրը, անգամ «մահացած» վիճակում բեմում լինել և խաղալ «Սև դառը SHOCKոլադ»-ը:

Այս առիթով Սուրեն Շահվերդյանը տեղակացրեց, որ Լուիզան հավատարիմ է մնացել իր խոստմանը և ներկայացումը կայանալու է դերասանուհու ծննդյան օրը.

«Հունիսի 15-ին մենք անակնկալ ենք պատրաստել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ Լուիզայի համար:Կարծում եմ, որ բոլորին հետաքրքիր երեկո է սպասվում, սակայն փակածերը դեռ չեմ բացի: Հավելեմ, որ նախորդ անգամ մոտ 20-25 հոգի էր եկել ներկայացմանը, մյուսները համացանցի և ԶԼՄ-ների միջոցով տեղեկացել էին ներկայացման հետաձգման մասին: Հետաքրքիր է, որ շատերը զանգահարում և ասում էին, թե ինչով կարող են օգնել, թեպետ կային մարդիկ, ովքեր չէին հավատում, որ հունիսի 15-ը  Լուիզայի  ծննդյան օրն է: Թերևս, Լուիզան որոշել է այս տարի իր ծնունդն ինքնատիպ ձևով նշել»,-  նշեց Սուրեն Շահվերդյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև`

Լուիզա Ղամբարյանը հազիվ և ողբերգական ձայնով ասաց, որ շատ վատ է, չի կարողանում կանգնել և քայլել. Սուրեն Շահվերդյան

Լուիզա Ղամբարյանը մեկնաբանում է իր ծանր հիվանդության մասին լուրը

Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի. Լուիզա Ղամբարյան

Այո, մեր ընտանիքում համալրում է սպասվում. Լուիզա Ղամբարյան

Տիկին նախարար, դուք սխալ եք. Սուրեն Շահվերդյան

Սուրեն Շահվերդյանը` ամուսնալուծության լուրերի և մերժված լինելու մասին

Մարդու գործն է կարևոր, ոչ թե անձը... Սուրեն Շահվերդյանն՝ Արմեն Ամիրյանի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին