▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեև ասում են, որ երկվորյակ մեծացնելը հեշտ չէ, բայց ինձ դժվարությունները չեն վախեցնում. Գայանե Փայտյան

Life.panorama.am-ը գրում է. Հունիսի 15-ին, էրեբունի բժշկական կենտրոնում հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը զույգ աղջիկ է ունեցել: Երջանիկ մայրիկը կայքի հետ զրույցում նշեց, որ այսօր արդեն էլ ավելի է գիտակցում երջանկության չափը.

«Շնորհակալ եմ ուշադրության եւ իմ երջանկությունը կիսելու համար. ես ու փոքրիկներս շատ լավ ենք »,- վստահեցրեց Գայանեն ու շարունակեց.

«Զգացողություններն անբացատրելի են, մեր երջանկությանը չափ չկա»:

Մեր նկատառմանը, թե մայր կոչմանը արժանանլն ի՞նչ նոր զգացողությոթւններ է իր հետ բերում,  նորաթուխ մայրիկը նշեց.

«Գիտեք, նախկինում էլ ինձ երջանիկ եմ համարել, բայց հիմա հասկանում եմ, որ համեմատելի չէ այն ու այսօրվա ապրածս երջանկությունը: Հիմա ես ամենակարեւորն  ունեմ»:

Երկվորյակ քույրերը նման չեն իրար, Գայանեի խոսքով՝ նրանք տարբեր պարկերում են զարգացել, եւ հետեւաբար, միմյանց նմանություններ չունեն.

«Մեր աղջիկները կարծես թե չեն նեղացրել մայրիկին ու հայրիկին եւ հավասարապես մեկն ինձ է նման, մյուսը՝ հայրիկին»,- հավելեց նա:

Ծնողները աղջիկներին Էվա եւ Էլլա անուններն են տվել:

«Ես ու ամուսինս քննարկեցինք, հարմարեցրինք հայրանվան ու ազգանվան հետ եւ ի վերջո որոշեցինք նրանց կոչել Էվա եւ Էլլա, որոնք թե իրար լրացնող, թե ժամանակակից անուններ են»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին