▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 27.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանը բարեգործական նպատակներով աճուրդի է հանել իր կիթառը

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն աճուրդի է հանել իր հավաքածուի կիթառներից մեկը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: :

«Սա իմ հավաքածուի՝ ինքնագրով կիթառներից մեկն աճուրդում ձեռք բերելու ձեր հնարավորությունն է: Եկամուտն օգտագործվելու է բարեգործական նպատակներով»,- գրել է նա:

Գրառմանը Սերժ Թանկյանը կցել է «ebay»-ի հղումը, որտեղ աճուրդն անց է կացվում: Կիթառի ընթացիկ գինը 1,625 դոլար է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին