Ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:
«Ես շատ ուրախ եմ, որ մասնակցություն եմ ունեցել ֆիլմի երաժշտական մասի աշխատանքներին: Սա շատ կարևոր ֆիլմ է: Դրանում ներկայացված է սիրո պատմություն, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարիներին: Սա ինձ համար կարևոր է, որովհետև իմ բոլոր նախնիները Հայոց ցեղասպանության զոհեր են»,- ասել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ ավելի «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Մելինա Կանակարեդեսը:
Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: