▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն անգամ Հայաստանից մեկնում եմ` մի քանի կգ ավելացրած. Քսենյա Սոբչակը` հայկական խոհանոցի և ավանդույթների մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս Ռուսաստանում կայացել է «Տաշիր գրուպի» փոխնախագահ Արտակ Էվոյանի որդու` Արգիշտիի հարսանիքը, որը վարել է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը: Վերջինս իր խոսքում նշել է Հայաստանի և հայերի առավելությունների մասին:

«Ամեն անգամ, երբ ես Հայաստանում եմ լինում, վերադառնում եմ տուն` մի քանի կիլոգրամներ ավելացրած, որովհետև հնարավոր չէ դիմակայել: Դուք շատ համեղ խոհանոց ունեք, իսկ մարդիկ շատ հյուրասեր են: Քեզ կկերակրեն բոլոր տեղերում, և ոչ մի տեղ հնարավոր չէ հրաժարվել, որովհետև այդ ամենն արվում է մեծ սրտով», պատմել է Սոբչակը:

Հաղորդավարուհին շեշտել է նաև հարսանիքի`  հայկական բոլոր ավանդույթներով անցկացնելու փաստի կարևությունը.

«Շատ հաճելի է, որ երիտասարդ զույգը ցանկացել է  հարանիքն անցկացնել հայկական ավանդույթներով: Դա հրաշալի է, քանի որ Ձեր արևոտ երկրի ավանդույթները, որոնց հետ ես փոքր-ինչ ծանոթ եմ, հրաշալի են, դրանք ձեր երկրի պես արևոտ են»:

Կարդացեք նաև` «Տաշիր գրուպի» փոխնախագահի որդու շքեղ հարսանիքը` հայկական և և ռուսական շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին