▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Գասպարյանը հղի է

 

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը երբեք չի ցանկացել մեկնաբանել իր հղիության մասին լուրերը: Ավելին՝ երբեմն լրագրողների հարցերին պատասխանել է բավական կտրուկ, այն դեպքում, երբ ընդամենը կարող էր նույն կերպ վարվել, սակայն առանց պիտակավորումների: Հարկ է նշել, որ նման  վարքագծի համար հաղորդավարուհին քննադատությունների է արժանացել:

Ինչևէ, շրջանցելով այս թեման՝ փաստենք, որ, թերևս, հղիությունը միակ բանն է, ինչ թաքցնել հանրությունից ահնարին է: Օրերս հղի Գոհարին կարել էր նկատել ամուսնու հետ զբոսնելիս: Ընդ որում, դատելով հաղորդավարուհու տեսքից՝ նա գտնվում է հղիության վերջին ամիսներում:

Հավելենք, որ Գոհար Գասպարյանի ամուսինը  ԼեգալԼաբ իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի Մշակութային Հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին