▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլա Լևոնյանի երեխաները համացանցում տեսել են, թե իրենց մոր մասին ինչ վիրավորանքներ են գրել. փաստաբանը՝ երգչուհու հոգեվիճակի մասին

NEWS.am STYLE-ը գրում է. «Ալլա Լևոնյանը ծանր հոգեվիճակում է, բայց նա ուժեղ է եւ չի կոտրվում երբեք»,- կայքի հետ զրույցում ասաց երգչուհու շահերի պաշտպան էմիլ Մարկոսյանն՝ անդրադառնալով համացանցում նրա հասցեին հնչող վիրավորանքներին ու սպառնալիքներին։

Փաստաբանի խոսքով՝  գործը նախաքննության փուլում է, ոստիկանությունը դեռ մանրամասներ չի հայտնում, սակայն Մարկոսյանը վստահեցնում է՝ իրավապահ մարմինները պատշաճ կատարում են իրենց գործը։

Անդրադառնալով Ալլա Լեւոնյանի հոգեվիճակին, էմիլ Մարկոսյանը նշեց, թե հատկապես ինչից է երգչուհին սրտնեղել.

«Գայանե Մանուկյանը նշում է, թե հարգում է Ալլայի՝ երեք երեխաների մայր լինելու հանգամանքը, բայց նա հայ մորը, կնոջը բազմաթիվ վիրավորանքեր է տվել՝ չմտածելով անգամ, որ Ալլայի երեխաները մտել են համացանց, տեսել, թե իրենց մոր մասին ինչ են գրել եւ թե ինչ հոգեվիճակում են դրանից հետո հայտնվել... »,- ասաց էմիլ Մարկոսյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ Ալլան ուժեղ մարդ է եւ չի կոտրվել այս ամենի արդյունքում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին