▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ովքեր են լինելու «Հայաստանի ձայնը» 4-րդ եթերաշրջանի մարզիչները

 

Blognews.am-ը գրում է. Երկու տարի դադարից հետո մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը: Շատ շուտով հեռուստադիտողը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կրկին կարող է վայելել սիրված երաժշտական նախագծը:

Սոֆի Մխեյան, Արամե, Սևակ Խանաղյանը, Նունե Եսայան. ահա, թե ովքեր են լինելու նախագծի այս եթերաշրջանի մարզիչները:

«Չորրորդ եթերաշրջանի կազմում են դեռևս մարզչական դերում չներկայացած երգիչ-երգչուհիներ և կարծում եմ` դա մի փոքր ավելի հետաքրքիր կլինի, քանի որ մարդիկ դեռևս նրանց չեն տեսել այդ կարգավիճակում: Պետք է ասեմ, որ մարզիչների համար պատասխանատվությունը շատ մեծ է, թե ում պետք է ընտրեն, ինչ երգ, ինչպես պետք է աշխատեն իրենց ընտրած մասնակիցների հետ: Կարծում եմ`հեռուստադիտողը չի հիասթափվի և մեզ հետ կլինի մինչև նախագծի ավարտը»,-նշել է նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:

Չորրորդ եթերաշրջանում թարմացվել է «Հայաստանի ձայնը» նախագծի տաղավարը, ինչպես նաև համագործակցություն կա Գևորգ Աղաբալյանի «EX production event company»-ի հետ, ում շնորհիվ նախագիծը կունենա գերհզոր և ժամանակակից լուսային էֆեկտներ, որը շոուն ավելի վառ կդարձնի:

Իրինան նշում է, որ այս տարի էլ հեռուստադիտողը հաճելիորեն զարմանալու առիթներ կունենա` նախագծում տեսնելով այդքան տաղանդավոր մասնակիցների: «Այս տարի կույր լսումներին մասնակցում է 130 մասնակից:  Նախագիծը չունի տարիքային սահմանափակում և եթերում հեռուստադիտողը կտեսնի նոր դեմքեր, ովքեր դեռևս ոչ մի տեղ չեն երևացել»:

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ նախագծի ոչ մի եթերաշրջան երբեք նման չի լինում նախորդին և պարզաբանում է, թե ինչով էր պայմանավորված աստղային մարզիչների այս կազմի ընտրությունը.

«Նախապատվությունը տվել ենք այն չորս երաժիշտ-արտիստներին, ովքեր կարող են ուշադրություն սևեռել նախագծի վրա:

Նունե Եսայան` երգչուհի, ով ունի շատ մեծ փորձ, սիրված է տարբեր տարիքի ունկնդիրների կողմից, մեծ ճանապարհ է անցել և միանշանակ ունի մեծ փորձառություն: Վստահ եմ, որ Նունեն կկարողանա իր թիմի մասնակիցներին սովորեցնել, ճիշտ ներկայացնել թե մաքուր հայկականը, թե ժամանակակիցը:

Սևակ Խանաղյանը վերջին մեկ տարվա ընթացքում կայծնակնային հայտնիություն ձեռք բերեց, նա մասնակցելով տարբեր մրցույթների` դարձել է հաղթող և վերջին մեկ տարիների ընթացքում Հայաստանում ունենալով համերգներ` ձեռք է բերել երկրպագուների մեծ բանակ: Սևակը հանդիսատեսկի կողմից պահանջված է և առավել ևս պետք է պահանջված լինի` որպես «Հայաստանի ձայնի» մարզիչ:

Սոֆի Մխեյանն արդեն մեկ անգամ եղել է նախագծի մարզիչ, ունի փորձառություն: Շոուի բոլոր նրբությունները Սոֆին լավ է տիրապետում:

Արամեն այն մարդն է, ում սիրում են առանց տարիքային սահմանափակման: Նա շատ տարբներ երաժշտական ժանրերում է հանդես գալիս և  միշտ հաջող:  Դրա մասին փաստում են  նրա բազմաթիվ համերգները և տեսահոլովակները, որոնք յութուբում բազում դիտումներ են գրանցում»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին