▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Սարյանն ամուսնալուծվել է

Aysor.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Մարիամ Սարյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Մարիամ, դուք Մոսկվա մեկնել էիք Ձեր ամուսնու՝ նկարիչ Արթուր Սարյանի հետ: Տեղեկացա, որ 6 տարվա ամուսնական կյանքից հետո արդեն գրեթե մեկ տարի է՝ ամուսնալուծվել եք: Ի՞նչը պատճառ դարձավ երիտասարդ ընտանիքի կազմալուծմանը:

-  Պատճառը կյանքի բնականոն ընթացքն է: Մենք այլևս այն նույն մարդիկ չէինք, ովքեր հանդիպել էին 7 տարի առաջ: Կարծում եմ՝ դա նորմալ երևույթ է: Չնայած՝ նույնքան մտերիմ էինք, բայց յուրաքանչյուրս զարգացել էր տարբեր կամ նման ուղղություններով: Ու մեր ճանապարհները տարբեր կողմեր պետք է գնային: Դա երկուսս էինք գիտակցում…

- Այսինքն՝ որևէ կոնկրետ իրադարձություն չի՞ հրահրել այս բաժանումը:

- Ո՛չ, որևէ իրադարձային դրդապատճառ չենք ունեցել բաժանվելու համար: Ընդհանրապես, Արթուրը լավ մարդ ու նկարիչ է, ես իրեն միայն երջանկություն եմ ցանկանում: Համոզված եմ՝ նա էլ ինձ:

- Ամուսնալուծված շատ զույգեր պնդում են, որ կարողանում են հետագայում լավ ընկերներ մնալ: Ձեզ դա հաջողվե՞լ է,. թե դա միայն «հանուն երեխայի» պարագայում է լինում…

- Մենք հիմա էլ լավ հարաբերություններ ունենք ու հրաշալի ընկերներ ենք: Ինչ որ կարող էինք միմյանց տալ, արդեն տվել էինք: Ես նրան շնորհակալ եմ մեր անցած ճանապարհի համար: Դա իմ կյանքի մի մեծ շրջան է, որն ինձ դարձրեց այն, ինչ կամ:

- Չե՞ք մտածում երբևէ վերամիավորվելու մասին:

- Ո՛չ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին