Ռուսական Super.ru կայքը Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և ռուս հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի մասնակցությամբ մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրանք զբոսնում Մոսկվայի փողոցներից մեկով, իսկ հետո արդեն՝ ընթրում ռեստորանում: Արդյոք գործնական հանդիպում էր սա, թե անձնական, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ, երբ հաղորդավարուհին այցելեց Հայաստան և լուսանկարներ հրապարակեց Հենրիխի հետ, համացանցում սկսեցին բուռն քննարկել նրանց երկուսի հավանական սիրավեպի մասին լուրը: