▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհակալ եմ Միկի, որ ստիպեցիր...». Վիկտորիա Լոպիրյովան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր լուսանկար է հրապարակել

Մոդել, հաղորդավարուհի, այս տարի Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովան դեռ Հայաստանում է: Արդեն մի քանի օր է համացանցը քննարկում է նրա և Հենրիխ Մխիթարյանի համատեղ լուսանկարները: 

Վիկտորիան իր միկրոբլոգում Հենրիխի հետ լուսանկար է հրապարակել` գրելով.

«Շնորհակալ եմ Միկի, ստիպեցիր ինձ սովորական երևույթներին այլ աչքով նայել։ Շատ ջերմ ընդունելություն էր գեղեցիկ Հայաստանում»:

Վիկտորիան նաև հայատառ ավելացրել է.

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին