▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզա Ֆիլբերգի խայռատակությունը «Նռան հատիկ»-ում. Մհերն իր անտաղանդ քրոջը վաստակավոր արտիստ էլ կդարձնի

 

Վերջերս առիթ ունեցա ուսումնասիրելու «Նռան հատիկ» հեռուստասերիալը, որի սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է: Ինչու եմ ասում ուսումնասիրելու, որովհետև այնտեղ քննարկելու այնքան բան կա, որ չգիտես, թե որտեղից սկսես: Դերասանական կազմի մասին Դիանան ավելի վաղ ասել էր, որը գրեթե ամբողջությամբ նոր կազմ է լինելու, սակայն ինչպես սպասելի էր՝ կազմում, կարծես, փոփոխություններ չկային, բայց մեզ մեծ «անակնկալ» էր սպասվում գլխավոր հերոսուհու կերպարով:

Ի սկզբանե, երբ անոնսներից տեղեկացա, որ գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու է Մգեր Արմենիայի քույրը՝ Ռոզա Ֆիլբերգը, նախ զարմացա, քանի որ վերջինս մինչ այդ որպես երգչուհի էր ներկայացել, սակայն ինքս ինձ մխիթարեցի, որ առաջին անգամը չէ, որ մեր երգիչ-երգչուհիներն իրենց սերիալներում են փորձարկում: Սակայն հասկացա, որ Ռոզայի հետ կապված հույսերը զուր էին: 

Նշեմ, որ սերիալը չեմ նայում, սակայն ընդամենը մի քանի րոպե նրա խաղը դիտելուց հետո հասկացա, որ առաջին բանը, որ պետք է անեմ «Նռան հատիկը»-ը տեսնելիս, ալիքը փոխելն է: Չեմ խոսում գրոտեսկի հասցրած աղքատության մասին, սակայն Ռոզա Ֆիլբերգի խաղի մասին չխոսելը մեղք է: Մարմնավորում է օրվա հացի գումար չունեցող ընտանիքի դստեր, սակայն դա անում է պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ, փայլուն շրթներկով, գեղեցիկ հարդարված մազերով և բավական նորմալ՝ ոչ աղքատիկ հագուստով, սակայկ կրկնում եմ՝ ըստ տեսարանների՝ նրանց ընտանիքը երբեմն սնվելու գումար էլ չունի:

Սա արտաքին տեսքի մասին, ինչը, իհարկե, միայն Ռոզայի խնդիրը չէ, այդ թվում՝ նրա հետ աշխատող մարդկանց: Հիմա անցնենք ամենակարևորին՝ Ռոզայի խաղին կամ`դրա բացակայությանը: Նախ «դերասանուհին» հայերենին չի տիրապետում, ինչի պատճառով նրա խաղն արդեն չի կարող համոզիչ լինել, սակայն բացի լեզվական խնդրից՝ Ռոզան իր դերը կատարում է այնպես, ինչպես կանի առաջին դասարանցի երեխան՝ դպրոցական հանդեսի ժամանակ: Անբնական խաղ, շատ շպար ու հայերենի վատ իմացություն: Սա էլ մեր նոր սերիալի ԳԼԽԱՎՈՐ հերոսուհին, ով վստահ եմ, որ նման առաջարկ ստացել է ՀՀ վաստակավոր արտիստ եղբոր՝ Մգեր Արմենիայի շնորհիվ:

Վերջաբանի փոխարեն միայն կհավելեմ, որ ներքին ձայնս ինձ հուշում է, որ եղբոր բնավորության որոշ գծերի շնորհիվ Ռոզան դեռ վաստակավոր էլ կդառնա... 

Հեղինակ՝ Ա. Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին