▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 08.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Մհերը՝ քրոջ՝ ուղիղ եթերում Դիանա Մալենկոյի կողմից խայտառակվելու մասին

 

Երեկ համացանցում հայտնվեց ԱրմՆյուզ հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի հերթական թողարկումը, որի հյուրն էր երգչուհի Ռոզա Ֆիլբերգը: Տվյալ թողարկման ժամանակ երգչուհին ներկայացրեց իր նոր՝ «Primavera» տեսահոլովակը, ինչից հետո հաղորդավարուհի Դիանա Մալենկոն շեշտեց, որ տվյալ տեսահոլովակը կարծես թե հայտնի երգչուհի Dua Lipa-ի «Be The One» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի կրկնօրինակումը լինի: Ի պատասխան Դիանայի՝ Ռոզան նշեց, որ իր տեսահոլովակի գաղափարը եղել է իրենն ու եղբորը՝ երգիչ Մհերինը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է:

Դե իսկ այս ամենը կարծես թե ամփոփվեց համացանցային օգտատերերից մեկի կողմից, ով «Ինչպես Դիանա Մալենկոն ուղիղ եթերում խայտառակեց Մգեր Արմենիայի քրոջը» վերնագրով հրապարակում տեղադրեց, ինչն էլ քննարկումների առիթ դարձավ:

Asekose.am-ը կապ հաստատեց Մհերի հետ՝ մեկնաբանություն ստանալու տեսահոլովակների նմանության և դրանց շուրջ առաջացած քննարկումների մասին:

«Նախ ասեմ, որ Ռոզա Ֆիլբերգի բոլոր հարցերով զբաղվում է «Mger Armenia Production»-ը, որի մեջ մտնում են մարդիկ, ովքեր աշխատում են մեզ հետ: Կոնկրետ այս տեսահոլովակը չունի ռեժիսոր, սա թիմային աշխատանքի արդյունք է: Այսինքն՝ կար գաղափար, որը փորձել ենք իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է երգին, այն ռիթմիկ, պարային երգ է, որի գործիքավորումը կատարել է Նիկ Եգիբյանը»,- նշեց երգիչ Մհերը:

Անդրադառնալով Դիանա Մալենկոյի հնչեցրած տեսակետին, ըստ որի՝ իրենք մասամբ կրկնօրինակել են հայտնի երգչուհու տեսահոլովակը, Մհերը նկատեց.

«Ուղղակի կնշեմ, որ Դիանան կարող է հայտնել իր կարծիքը, անգամ չեմ ուզում այս ամենը մեկնաբանել, որովհետև իմաստ չունի մեկնաբանել հաղորդավարուհու՝ ուղիղ եթերում հնչեցրած սուբյեկտիվ կարծիքը: Մենք շատ սիրով լսում ենք բոլոր կարծիքները և հաշվի ենք առնում դրանք: Եթե Դիանան  նմանեցրել է այդ երկու տեսահոլովակները, նորմալ է, դա իր խնդիրն է»,- ասաց Մհերը:

Իսկ արդյո՞ք ինքն անձամբ չի նմանեցնում տեսահոլովակները, որովհետև թե կադրային և թե երգչուհիների արտաքին տեսքի, հագուստի միջև իսկապես նմանություն կա, Մհերը պարզաբանեց.

«Նմանեցնում եմ, հետո ինչ»,- ասաց երգիչը՝ հավելելով. «Միգուցե Ռոզան կերպարային ինչ-որ նմանություն ունի Dua Lipa-ին, բայց ասեմ, որ մենք ընդահանրապես դրա միտումը չենք ունեցել և հաշվի չենք առել տվյալ երգչուհու տեսահոլովակի կադրերը Ռոզայի տեսահոլովակը նկարահանելուց առաջ: Մեր խնդիրը դա չի եղել, մեր խնդիրը եղել է ներկայացնել երգ, տեսահոլովակ, ինչպես նաև ցանկություն ունեինք հանրությանը Ռոզային մեկ այլ կերպարով ցույց տալ»:

Եվ վերջում պատասխանելով հարցին, թե արդյո ՞ք այդ ամենը որևէ կերպ վիրավորել է Ռոզային, այդ թվում նաև իրեն, Մհերը պատասխանեց.

«Ոչ, բացարձակ ոչ մի վիրավորանք չկա»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Մհերը (Mger Armenian):


Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

 


Կարդացեք նաև՝ Ո՞նց թե...Գեորգի Մինասյանը չկա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին