▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա բեմի արտիստ է, ոչ թե փողոցից վերցրած դերասան. Ռոզա Ֆիլբերգի պրոդյուսերն արձագանքում է

Life.panorama.am-ը գրում է.  Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասանական կազմում երգչուհի Ռոզա Ֆիլբերգի անունը շատերին զարմացրեց, սակայն վերջերս մեզ տված հարցազրույցում երգչուհին նշեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի թե ինքը, թե հեռուստադիտողը գոհ մնա իր խաղից: Եվ ահա, հեռուստասերիալի մեկնարկից շատ չանցած քննադատություններն իրենց սպասեցնել չտվեցին: Երեկ մամուլում լուր է հրապարակվեց «Ռոզա Ֆիլբերգի խայտառակությունը «Նռան հատիկ»-ում. Մհերն իր անտաղանդ քրոջը վաստակավոր արտիստ էլ կդարձնի» վերնագրով, որի հեղինակը խոսում է Ռոզա Ֆիլբերգի թանկարժեք հագուստի մասին այն դեպքում, երբ մարմնավորում է մի հերոսուհու, ով ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Նշված է նաեւ, որ դերասանուհին ներկայանում է աչքի ընկնող դիմահարդարմամբ, որը կրկին չի համապատասխանում իր կերպարին: Թեմայի շրջանակում մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք Ռոզա Ֆիլբերգի հետ, ով նշեց, թե հարցազրույց առհասարակ չի տալիս, եւ հարցերին կարող է պատասխանել իր պրոդյուսերը: Նրա պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը, մեզ հետ զրույցում ասաց. «Ես այդ սերիալի ռեժիսորը, պրոդյուսերը կամ ստիլիստը չեմ, հետեւաբար ֆիլմի մասին խոսել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ Ռոզայի զգեստները թանկարժեք չեն, դրանք նա ընտրում է իր զգեստապահարանից` հնարավորինս հարմարեցնելով պահանջներին: Ինչ վերաբերվում է դիմահարդարմանը, բոլոր դերասաններն էլ գրիմ անում են. Ռոզայի Make up-ը կոչվում է No Make up, այսինքն` նրան ընդամենը գրիմ են անում, ինչը բնական է»: Անդրադառնալով Ռոզա Ֆիլբերգի խաղին, որը եւս քննադատության է արժանացել, պրոդյուսերը նշեց. «Այսօր մեր սերիալների 99% դերասանները մասնագիտությամբ դերասաններ չեն: Ռոզան բեմի արտիստ է, եւ լավ է, որ գոնե արտիստ է, ոչ թե փողոցից վերցրած դերասան»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին