▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Aga Kankanyan» իմիջ ստուդիոն նշում է իր 5-ամյակը

 

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի բարձրակարգ «Ագա Քանքանյան իմիջ ստուդիոն» նշում էր իր 5-ամյակը: Լինելով ոլորտում պահանջվածներից մեկը՝ արդեն 5 տարի շարունակ իմիջ ստուդիոյի պրոֆեսիանալ մասնագետները սպասարկում են ինչպես շոու բիզնեսի, այնպես էլ գործարար ոլորտի ամենահայտնի իգական սեռի ներկայացուցիչներին՝ դիմահարդարման և վարսահարդարման ծառայություններից բացի, մատուցելով այլ ծառայություններ ևս: Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Հռիփսիմե Հակոբյան, Արփի Գաբրիելյան, Տաթևիկ Ադումյան, Արևիկ Ուդումյան, Գոհար Գասպարյան, Մերի Մակարյան և այլք… Ահա նրանք, ովքեր իրենց արտաքին տեսքը մշտապես վստահում են հենց Ագա Քանքանյանին և նրա թիմի աղջիկներին: Բացի սրանից, գաղտնիք չէ, որ իրենց կյանքի ամենակարևոր օրվա արտաքին տեսքը հարսնացուները վստահում են հենց այս իմիջ ստուդիոյի պրոֆեսիոնալ մասնագետներին:

Фото Tereza Navasardyan.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած այն հանգամանքին, որ արդեն երկար տարիներ է, ինչ ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը ոլորտում  առաջատարն է և դուրս է մրցակցությունից, նա չի դադարում կատարելագործվել և ձգտել  հասնել ավելիին, ինչպես նաև այս ամենի հետ մեկտեղ իր գիտելիքներն ու փորձը փոխանցել իր աշակերտներին: Դրա ապացույցը մի շարք երկրներում կայացած սեմինարներն են, մաստեր կլասսները, մասնագիտական հանդիպումները, որոնց ընթացքում Ագա Քանքանյանը շարունակում է շատերի համար բացահայտել դիմահարդարման գաղտնիքներն ու ժամանակակից թրենդները:

Անդադար շրջագայելով և իր համար մասնագիտական նորանոր տենդենցներ բացահայտելով հանդերձ՝ Ագա Քանքանյանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու և փորձով փոխանակվելու համաշխարհային այնպիսի հայտնի մասնագետների հետ, ինչպիսիք են ոճաբան-վարսահարդար Ֆրանչեսկո Գալասոն և ոճաբան-դիմահարդար Սքոթ Բարնսը: Ի դեպ, վերջինիս մոտ սպասարկվում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Ջենիֆեր Լոպեսը, Քրիստինա Ագիլերան, Սելին Դիոնը և այլք:

Իսկ վերջում ներկայացնում ենք մի տեսանյութ, որը հատուկ ստուդիոյի 5-ամյակի կապակցությամբ պատրաստել է  «Ագա Քանքանյան» իմիջ ստուդիոն՝ անակնկալ մատուցելով իր հաճախորդներին:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին