▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաստասիա Ստոցկայան ծնունդը նշել է հայկական ռեստորանում. ռուս երգչուհին 1-ին անգամ ներկայացել է հայ ամուսնու հետ

Ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան հոկտեմբերի 7-ին նշում էր ծննդյան 35-ամյակը: Երգչուհին Instagram-ի իր էջում ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում ներկայացել է  ամուսնու` հայազգի Սերգեյի հետ: Հատկանշականն այն է, որ երգչուհին բավական հազվադեպ է հրապարակում ամուսնու լուսանկարները:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ վերջին 7 տարիների ընթացքում Ստոցկայան և նրա ամուսինը հանրային միջոցառումներին միասին չեն ներկայացել: Հավելենք նաև, որ Սերգեյի ազգանունը մինչ այժմ գաղտնի է պահվում հասարակության լայն շերտերից:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2010 թվականին: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Անաստասիան նշել էր, որ ամուսնու ընտանիքի անդամները, ովքեր բնակվում են Երևանում, իրեն հարազատի նման են ընդունել: Բացի դրանից, երգչուհին ասել էր, որ պատրաստվում է իր որդուն հայերեն սովորեցնել, չնայած անձամբ չի տիրապետում դրան: Նշենք նաև, որ Ստոցկայան մայիսի 7-ին լույս աշխարհ եկած իր դստերն անվանակոչել է հայ ամուսնու տատիկի պատվին`Վերա:

Նշենք նաև, որ Մոսկվայի բազմաթիվ հայտնի ռեստորաններից երգչուհին նախընտրել է հայկական խոհանոցը ներկայացնող «ԼԱՎԱՇ» ռեստորանը: Ռեստորանի պաշտոնական կայքում նշված է, որ այն բացվել է 2005 թվականին, և բոլոր մթերքները բերվում են բացառապես Հայաստանից:  Ռեստորանի շեֆ խոհարար Սիմոն Պողոսյանը նշում է, որ իր գլխավոր խնդիրը ռեստորանի յուրաքանչյուր այցելուին  հայկական խոհանոցի յուրահատկությունը, պարզությունն ու անկրկնելիությունը ցույց տալն է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին