▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Նունե Եսայանի և Արամեի միջև, Ավո Խալաթյանը միջամտե՞լ է. բացահայտում է Արամեի մենեջերը

 

 

«Մենք նույնիսկ տեղյակ չենք այդ ամենից, ո՞վ ունի այդպիսի տեղեկություն, որ եթերից հետո նման դեպք է տեղի ունեցել»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արամեի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը` անդրադառնալով համացանցում հայտնված գրառմանը, ըստ որի` Նունե Եսայանի և Արամեի հարաբերությունները «Հայաստանի ձայն»-ը նախագծի շրջանակներում լարվել են:

Ըստ աղբյուրի` նկարահանումներից հետո Նունե Եսայանը դիմելով Արամեին` ասել է, որ իրեն ուղղված կատակներում իր չափն իմանա, ավելին` թեմային միջամտել է նաև Ավո Խալաթյանը:

Արամեի մենեջերը մեզ հետ զրույցում կտրականապես բացառեց նման խոսակցությունները.

«Արամեի և Նունե Եսայանի միջև տեղի ունեցած` 30 տարվա մասին հումորը շարունակվել է նաև մյուս թողարկումներում, չգիտեմ` դրանք եթերում կհայտնվե՞ն, թե` ոչ: Իրականում Արամեի և Նունեի հարաբերությունները շատ լավ են, նույնիսկ այդ 30 տարվա հետ կապված հումորն իրենց համար էլ էր շատ հետաքրքիր, իրենք  այդ հումորին շարունակություն են տվել, որովհետև իրենց էլ է դա դուր եկել»,-ասաց Սյոմա Կոդաբաշյանը:

Անդրադառնալով Ավո Խալաթյանի` թեմային միջամտելուն, մենեջերն ասաց հետևյալը.

«Ավոն երկու անգամ է ներկա եղել նկարահանումներին, միմյանց կողքին նստած ենք եղել, միասին դիտել ենք համերգը, ամեն ինչ շատ լավ էր:  Նման բան, որ Ավոն էլ է միջամտել է այդ ամենին, չկա»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում որտեղի՞ց են այդ խոսակցությունները գալիս, առավել ևս, որ շատ համացանցային օգտատերեր արդեն իրենց քննադատություններն էին ուղղել Նունե Եսայանի հասցեին, Սյոման պատասխանեց.

«Չգիտեմ, թե որտեղից են հիմք առնում այս խոսակցությունները, հետնաբեմից որևէ մեկը չէր կարող դա ասել, որովհետև նման բան տեղի չի ունեցել: Գուցե ինչ-որ մեկը պարզապես շատ պարապ է: Ինչ վերաբերում է Նունե Եսայանին` նշեմ, որ ինձ` որպես այս ամենին հետևող մարդու, դուր չի գալիս, որ նման դեպքերում բացասական մոտեցում է լինում նրա հանդեպ: Ես ինքս շատ հարգում և սիրում եմ Նունեին, իսկ այս նախագծի շրջանակներում նրան նորովի բացահայտելով` ավելի շատ եմ սկսել սիրել ու հարգել թե որպես մարդ, թե որպես գործընկեր, թե որպես մասնագետ, թե որպես ընկեր: Առհասարակ, նոր, շատ դրական բացահայտումներ եմ արել` Նունեի հետ կապված»,-նշեց Արամեի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը:

Հիշեցնենք, որ մասնավորապես համացանցային գրառման մեջ նշվում էր հետևյալը.

«Հայաստանի ձայնը 4» փակ լսումների 2-րդ փուլի ընթացքում մասնակցին իրենց կողմը գրավելու համար ոչ հաճելի շփում տեղի ունեցավ Արամեի և Նունեի միջև։ Նունե Եսայանը, փորձելով իր «աշխատանքային փորձը» ներկայացնել, նշել է, որ ինքը արդեն 30 տարի է բեմում է, իսկ Արամեն հակադարձել է, որ ինքը  30 տարի դեռ կլինի բեմում։ Եթերում ամեն ինչ ավարտվեց փոխադարձ ակնարկներով։
Այդ քննարկումը չի ավարտվել եթերային տարբերակով։ Ըստ մեր աղբյուրների՝ Նունեն և Արամեն լուրջ զրույց են ունեցել այդ նկարահանումից հետո և Նունեն զգուշացրել է Արամեին զգույշ լինել իր հանդեպ հումորներ անելուց»։ 

 

 

 

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին