▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Հարությունյանը՝ իր մերկ կրծքի պատճառով անհարմար իրավիճակի մեջ հայտնվելու մասին

 

Օրեր առաջ տեղի է ունեցել դիզայներ Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուի ցուցադրությունը, որին մասնակցել են մի շարք հայտնի մոդելներ՝ Շուշան Երիցյան, Թերեզա Մարտիրոսյան, Սեդա Սերոբյան, Անահիտ Հարությունյան և այլք:

Պարզվում է, սակայն, որ մոդելների բեմելի հետ կապված, մասնավորապես Անահիտ Հարությունյանի, ամեն ինչ չէ, որ այդքան հարթ է ընթացել: Բանն այն է, որ ցուցադրության եզրափակչի ժամանակ, որը ոգեշնչված է եղել Versace-ի 90-ականների սուպրմոդելների  բեմելով,  Անահիտ Հարությունյանն անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել, իսկ ավելի կոնկրետ՝ նրա կուրծքը դուրս է եկել հագուստի միջից: Իրավիճակը ֆիքսել է տեսախցիկը, ինչի արդյունքում էլ համացանցում հայտնվել է Անահիտի՝ բաց կրծքով լուսանկարը:

 


Տվյալ իրավիճակի շուրջ զրուցելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Անահիտ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Նման դեպքեր նորաձևության ցուցադրությունների ժամանակ կարող են լինել, ոչ ոք ապահովագրված չէ, որ իր հետ չի կարող նման բան լինել»,- նշեց Անահիտը:

Իսկ հարցի՞ն՝ գուցե դա միտումնավոր էր արված՝ ավելորդ ուշադրություն գրավելու թե իր բեմելի և թե, առհասարակ, ցուցադրության վրա, մոդելը պատասխանեց.

«Իհարկե ոչ, միտումնավոր ոչինչ արված չէր, դա պարզապես հիմարություն կլիներ: Տեղի ունեցածը զուտ պատահականություն էր»,- ասաց մոդել Անահիտ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ի տարբերություն ներկայիս դեպքի՝ տարիներ առաջ Անահիտ Հարությունյանը և Մանուկ Ալեքսանյանը վերջինիս ցուցադրություններից մեկի ժամանակ դիմել էին PR քայլի. Անահիտը, դուրս գալով բեմ,  իսկական իրարանցում էր առաջացրել՝ համբուրելով Մանուկ Ալեսքանյանին, ինչի մասին հետագայում խոսելիս նրանք խոստովանել էին, որ համբույրը կազմակերպված էր ընդամենը շոուի համար:


Հեղինակ՝ Ս. Խաչատրյան


Կարդացեք նաև՝ 
Եթե արդյունքը լինի հրաշալի, գուցե և պատրաստ եմ մերկանալ. Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին