▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ նրանց հենց սկզբից կոտրել. Նունե Եսայանը՝ իր և Սոֆի Մխեյանի հակասությունների մասին

 

Life.panorama.am-ը գրում է. «Հայաստանի ձայնը» նախագիծն իր բոլոր եթերաշրջաններով հայտնի է ոչ միայն տաղանդավոր մասնակիցներով եւ հետաքրքիր շոուներով, այլեւ մարզիչների միջեւ բուռն, երբեմն անգամ ընդգծված ինտրիգային դիալոգներով: Նախագծի չորրորդ եթերաշրջանը եւս անմասն չի մնում դրանից:

Նախորդ թողարկումներից մեկի ժամանակ Նունե Եսայանի թիմի մասնակիցների մասին երգչուհի Սոֆին կտրուկ արտահայտվեց.
«Ոչ մի էմոցիա չստացա: Տպավորություն էր, որ չէիք հասկանում՝ ինչ երգ եք երգում եւ ինչի համար եք երգում»:

Սոֆիի նման կերպ արտահայտվելը Նունե Եսայանին թույլ տվեց նույն խստությամբ հակադարձել` նշելով, որ այսուհետ ինքը եւս մյուս մարզիչների մասնակիցների մասին խոսելիս զսպավծություն չի ցուցաբերի: Ու թեեւ Նունեն շարունակեց իրեն հատուկ կերպով մասնակիցների մասին խոսել ժպիտով ու ոգեւորելով նրանց, սակայն այդ միջադեպը բավականին մեծ քննարկումների պատճառ դարձավ համացանցում, անգամ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն էր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել դրան, իսկ ավելի ուշ հարցազրույցներրց մեկում նշել էր` «Խոսքն այստեղ միայն Սոֆիի մասին չէ, այլ այն բոլոր ջահելների, ովքեր իրավունք են վերապահում անդաստիարակ ձեւով պահել իրենց: Մեծերի հետ նստելը դեռ առիթ չի տալիս նման կարծիք հայտնելու այն դեպքում, երբ Հայաստանից բացի, ամբողջ Սփյուռքն է նայում»:

Թեմայի շրջանակում կայքը կապ հաստատեց Նունե Եսայանի հետ:

«Գիտեք, եթե մենք դատեինք փորձառու երգիչների, ես էլ կտրուկ կարտահայտվեի, բայց, երբ խոսքը սկսնակ երեխաների մասին է, կարծում եմ` պետք չէ նրանց հենց սկզբից կոտրել: Նույնը եթերում հասկացրի նաեւ Սոֆիին, այդ մասին նրան ասացի նաեւ ետնաբեմում, խնդրեցի, որ չքննադատեն, որպեսզի ես էլ ստիպված չլինեմ պաշտպանել իմ երեխաներին, պետք է սրանից հետո զգույշ լինել: Հավատացեք, եթե հաջորդ փուլերին իմ մասնակիցները չանեն այն, ինչ ես նրանց ասել եմ, ապա ինքս էլ պատրաստ եմ շատ խիստ նկատողություններ անել նրանց: Կրկնում եմ` առաջին ելույթից խիստ քննադատելը ճիշտ չեմ համարում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին