
Նոր Օրլեանում տեղի է ունեցել Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսն ամուսնացել են: Զույգը շքեղ արարողություն է կազմակերպել Contemporary Arts Center կենտրոնում, որին մասնակցել է նաև նրանց 2 ամսական դուստրը` Ալեքսիս Օլիմպիան: Հարսանիքը «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի թեմայով էր։ Հարսնացուն ու փեսան հյուրերին խնդրել էին հագնվել ընտրված թեմային համապատասխան։ Հարսանեկան արարողությանը մասնակցել են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Աննա Վինտուրը և այլ հայտնիներ: Հարսանեկան հավաքույթի բոլոր հյուրերին դիմավորում էին Be Our Guest երգով։









