▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երջանիկ կլինեի, եթե…Նաիրա Մովսիսյանը խոստովանում է

Դիտեք նաև՝

​​​​​​​

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը: 

Ծնունդս և մահը, որին չէի ուզի հանդիպել:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Ես չէի ծնվի, այսինքն՝ այլ մարմնով հոգով մեկ ուրիշը կլիներ:

Ավելի լավ է չփոխեմ:

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:

Հանգիստ,պոզիտիվ,մայր:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Նայած որ հանգամանքում:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես

Ամեն անգամ երբ առիթ է ստեղծվում, չեմ զլանում ներողություն խնդրել:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Գրեթե ամեն օր դա ասում եմ: Մայրիկիս,  բալիկիս և բոլոր մարդկանց:

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Չեմ մտաբերում 

Ո՞ւմ եք կարոտում:

Չեմ կարոտում:

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Ամենահասարակ երևույթն անգամ կարող է ստիպել ինձ հուզվել ,մանավանդ երբ աշխատանքային կերպարից դուրս եմ:

Ես երջանիկ կլինեի, եթե

Մարդիկ ժպտան և առողջ լինեն:

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:

Բոլոր տեսակի բամբասանքներն էլ զվարճալի են:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին