▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է Նաիրա Մովսիսյանը համախմբել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց

Դիտեք նաև՝

Օրեր առաջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը երևանյան սրճարաններից մեկում ցերեկույթ էր կազմակերպել, որի ընթացքում հյուրընկալվել էին տարբեր մասնագիտության տեր մարդիկ՝ քննարկելու և միմյանց հետ կիսվելու իրենց մասնագիտական հմտություններով: Դերասանուհին Asekose.am-ին տրամադրել է լուսանկարներն ու պատմել մանրամասներ:

«Նպատակը հետևյալն էր՝ հավաքել նույն մասնագիտության տեր մարդկանց մի սեղանի շուրջ և  խոսել մի ուղղության մասին, որն էլ  առողջությունն է: Դա կազմակերպել էինք երևանյան լաունջ բարերից մեկում և հյուրընկալել կայացած,բանիմաց,իրենց մասնագիտության գիտակների՝ հոգեբան, ատամնաբույժ, գինեկոլոգ, դիզայներ,դիետոլոգ, մարզիչ, վիզաժիստ, վարսահարդար։ Վստահ եմ, որ այս ցերեկույթը մարդկանց միայն դրական ու գեղեցիկ զգացողություններ պարգևեց: Իմ դեպքում կարող եմ վստահ ասել, որ ես այդ հավաքույթից շատ բաներ վերցրեցի»,-Asekose.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին