▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար. Իջինը` անձնական կյանքի մասին

Blognews.am-ը հարցազրույց ունի երգչուհի Իջինի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Այնքան քիչ տղամարդիկ կան, որ ինձ դուր են գալիս: Կարող եմ սիրավեպ սկսել միայն այն տղամարդու հետ, ով ինձ դուր է գալիս: Քիչ տղամարդիկ են, որ ինձ դուր են գալիս: Հարաբերություններն ինձ համար մեծ խնդիր են, քանի որ բոլոր տղամարդիկ, երբ նայում են իմ լուսանկարները, իրենց համար ինչ-որ կերպար են ստեղծում և կարծիք կազմում: Ես ամբողջ կյանքս այդ կերպարի դեմ պայքարել եմ, բայց այն, ինչ դուք տեսնում եք իմ Ինստագրամում, իմ աշխատանքն է, իմ բեմական կերպարն է, և ես ինձ շատ լավ եմ զգում այդպես: Անձնական հարաբերությունների մեջ, ես ուրիշ եմ՝ զուսպ, բարոյական, հավասարակշռված, չնայած ինձանից սպասում են, որ լինեմ սիրուն աղջիկ, ով պարզապես կճպճպացնի աչքերը, բայց ես այդ ամենի հակապատկերն եմ:

Շատ տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից: Իմ մեջ կա հատուկ էներգետիկա, որ կարող է խեղդել շատ տղամարդկանց: Ես ինքնուրույն եմ և ինձ դժվար է կառավարել, ինչն իրոք տղամարդկանց համար վախենալու է: Շատ տղամարդիկ փորձում են գնել կնոջը կամ էլ փորձում այնպես անել, որ լիովին կախված լինի նրանից, այդպես իրենց տղամարդ են զգում: Իմ անձնական փորձը ցույց է տվել, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել, մանավանդ՝ մեր ժամանակներում, դու պետք է ինքնուրույն լինես: Ծնողներս ինձ հենց այդպես էլ դաստիարակել են, ինչի համար միայն ուրախ եմ:

Եթե իմ նախորդ հարաբերությունները լուրջ լինեին, ես արդեն ամուսնացած կլինեի: Իմ կյանքում երեք տղամարդ է եղել, բոլորն էլ՝ լուրջ: Հարաբերությունները ձգվել են երկուսից հինգ տարի, բայց նրանցից ոչ ոք հարուստ չի եղել: Ես շատ բարոյական մարդ եմ և չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար, դա ինձ համար շատ վիրավորական է: Եթե ես թույլ եմ տալիս, որ տղամարդն ինձ մոտենա, ապա միայն լուրջ հարաբերություններ կառուցելու նպատակով: Իմ կյանքում եղած տղամարդիկ ոչ մի առանձնահատուկ բան չեն արել, նրանք պարզապես ինձ են դուր եկել: Այդ հարաբերությունները չեն ստացվել խանդի պատճառով, ոչ բոլորն են կարողանում երկար մնալ իմ կողքին, քանի որ երբ դու ընտրում ես ինձ, դու մեխանիկորեն ընտրում ես նաև իմ կարիերան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`  Հաղթողն առած է եղել, իմ դեպքում էլ օլիգարխներն են բացել ճանապարհս. Իջինը՝ տարածված լուրերի մասին

Աստված չանի, որ բախվեմ դրա հետ… Իջինը` ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին