▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կամ» հաղորդման երգի շուրջ առաջացած աղմուկի հետ կապված արձագանքել է հաղորդման հիմնադիրը

«Ես կամ» հաղորդման երգի շուրջ առաջացած աղմուկի հետ կապված արձագանքել է հաղորդման հիմնադիր Ջավահիր Եղիկյանը

Ավելի ուշադիր թող կարդան նրանք, ովքեր վերջին մի քանի օրերին քննադատում են «Ես կամ» -ի գործունեությունն ու երգը…
Նախ ծանոթանանք.

Ես Ջավահիր Եղիկյանն եմ ` «Ես կամ» նախագծի հիմնադիր, սցենարիստ, պրոդյուսերը: նախագիծ, որի ստեղծման ճանապարհը շատ բարդ է եղել, բայց նույնիսկ զգալով ու քաջ գիտակցելով նպատակիս մեծությունն ու ծանրությունը` գնացի առաջ: Երտասարդ տարիքում կարողանալ և ցանկանալ կյանքի կոչել բարեգործական նախագիծ անբացատրելի զգացողություն է, որը նախ և առաջ հոգեբանորեն է շատ բան տանում քեզնից … Հաղորդումն ունի այնպիսի նպատակ , որ բոլորին համախմբեց իր շուրջ. Չլինել անտարբեր, ձեռք մեկնել անտեսված ու լքված երեխաներին և իրականացնել նրանց երազանքները…

Հաղորդման գոյության չորս տարիների ընթացքում ես և իմ թիմը, հանրային դեմքերի հետ միասին շատ երեխաների երազանքներ իրականացրինք և ոչ միայն մեկ օրով. մենք իսկապես, փոխեցիքն նրանց կյանքը… համենայնդեպս ինձ համար Աստվածահաճո գործ, որ հոգուդ և մտքիդ տալիս է մաքրություն, ջերմություն և ավելի լավը լինելու ցանկություն: Հաղորդումը միակն է հեռուստաոլորտում, որի նպատակը բարի է, իսկ ճանապարհը` ազնիվ ու արդար:
Հաղորդման համար երգ է գրվել, որը իրական պատմությունների հիման վրա է, բնականաբար… երգը երգում են հաղորդմանը մասնակից երեխաները, ովքեր ոչ միայն խնամքի հաստատություններից են, այլ նաև անապահով ընտանիքներից… Երգի պրեմիերան եղել է մեր ամանորյա հաղորդման նկարահանման ժամանակ, որտեղ ներկա էին Ծառուկյան ընտանիքը, հաղորդման նկարահանող խումբը և այն հանրային դեմքերը, ովքեր մշտապես իրենց բարի կամքով եղել են երեխաների կողքին… այսինքն, պատահական որևէ մեկը ներկա չի եղել… արդեն մի քանի օր է` հաղորդման երգի տեսահոլովակը համացանցում հայտնվել է:

Մարդկանց մեծ մասը իրենց բարի ու առողջ մեկնաբանություններով, հիացմունքի խոսքերով կիսվել են, իսկ մի մասն էլ սկսել են քննարկել ներկա հանրային դեմքերի  «ժպիտներն»  ու «անտարբեր»  հայացքները:

Ուզում եմ դիմել այդ քննադատողներին. Դուք, որ ձեր տներում համակարգիչների դիմաց նստած լսում եք երգը, պահի տակ ազդվում , և մի քանի րոպե հետո շրջվում եք, զբաղվում ձեր գործերով, մոռանում և երգը, և երգող երեխային, ուրեմն, ավելի շա՞տ եք ցավում: Ո՞վ է տվել ձեզ այդ բարոյական իրավունքը, որ անիմաստ վերլուծություններ եք անում այն մարդկանց մասին, ովքեր մշտապես կարիքավոր երեխաների կողքին են և կարողանում են լուսավորել փոքրիկների օրերը… Սա այն նախագիծն է, որը շոուներ չի անում վարկանիշ ապահովելու համար, այլ մենք մեր գործով ենք ապացուցում, որ միասին կարող ենք երջանկացնել անտեսված երեխաներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին