Հայաստանով գերված չինացի Մայքլ Հեն հրապարակել է տեսանյութ, որում հնդկուհի Ավանտի Նագրալի հետ կատարում է Սիրուշոյի և Սեբուի «Վույ աման» երգը:
«Միակողմանի տոմս դեպի Երևան: Սիրուշոյի և Սեբուի «Վույ աման» երգի cover տարբերակը: Հայաստանից ԱՄՆ, Չինաստանից Հնդկաստան: Սա հիմա իմ ամենասիրած երգն է»,-տեսանյութին կից գրել է Մայքլ Հեն:
Հավելենք, որ տեսանյութի վերջում չինացին խորհուրդ է տալիս մարդկանց այցելել Հայաստան:
Նշենք, որ Մայքլը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար Հայաստանի նկատմամբ իր սերն ու հետաքրքրությունը ապացուցող տեսանյութեր է հրապարակում:
Հիշեցնենք, որ իր վերջին տեսանյութում նա լավաշի մարտահրավեր էր սկսել: Ֆեյսբուքյան օգտատերերը պետք է մի ամբողջ լավաշ ուտեին 2 րոպե տևողությամբ այս տեսանյութի ընթացքում, նկարահանեին դա և ներբեռնեին համացանց` նշելով Մայքլ Հեին և ևս 5 ընկերոջ:
Իմ սրտի կեսը Հայաստանում է. Հայաստանով գերված չինացին լավաշի մարտահրավեր է սկսել от Asekose TV на Rutube.