Դիտեք նաև՝
Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սա էլ որերորդ դեպքն է, որ հայ երգիչներն առանց փոքր-ինչ ամոթ զգալու դիմում են էժանագին պլագիատին:
Որոշների մոտ պլագիատը նույնիսկ բնավորության գիծ է դարձել: Էլ ներվերս չի հերիքում, պիտի ասեմ. Օրինակ՝ «Վաստակավոր արտիստ» Մհեր Արմենիայի պարագայում պալգիատը դարձել է ընտանեկան բիզնեսի պես մի բան ու դա ասում եմ՝ հիշելով նրա քրոջ՝ նորելուկ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հերոսությունը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում քույր ու եղբայր, երբ բոլորին փորձում են հիմարացնել: Իրենց «անկրկնելիությամբ» ու «տաղանդով» հիացած, նրանք երեևի չեն նկատել, որ մենք էլ ենք այս աշխարհից ու գուցե իրենցից էլ շուտ տեղեկանում ենք շոու բիզնեսի նորություններին:
Հիշում ե՞ք, անցած տարի այս ժամանակ ոնց հաղորդավարուհի Դիանա Մալենկոն առանց կաշկանդվելու ուղիղ եթերում պորտատեղադրում արեց՝ բարձրաձայնելով այն մասին, որ Ռոզայի նոր «Primavera» տեսահոլովակն ամբողջությամբ Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակի կրկնությունն է: Ճիշտ է, նրանք այդպես էլ չնդունեցին այդ փաստը, ասելով, որ միգուցե Ռոզան կերպարային ինչ-որ նմանություն ունի Dua Lipa-ին, բայց իրենք հաշվի չեն առել տվյալ երգչուհու տեսահոլովակի կադրերը Ռոզայի տեսահոլովակը նկարահանելուց առաջ: Այնուամենայնիվ, մենք հո գիտենք, որ այդպես էր:
Հիմա էլ Մհերը. Երևի գիտք, որ մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին: Ուրեմն այս պարզամիտ երիտասարդն այսօր ներկայացրեց իր երգը, որով պատրաստվում է մասնակցել եվրատեսիլին: Առաջին բանը, որ մտքիդ գալիս է Մհերի երգը լսելիս, այն է, որ անամոթաբար արված պլագիատ է։ Ավելի կոնկրետ՝ հանրահայտ Queen խմբի «Who wants to live forever» երգի էժան նմանակումն է: Լավ էլի, ասենք աբսուրդա իրեն ուղարկելը: Մհերին երեևի չեն ասել, որ Եվրատեսիլը իր նման «վաստակավորների» տեղը չէ, այն էլ՝ այդ երգով: Արդարության համար նշեմ, որ ոչ վաղ անցյալում «Եվրատեսիլ 2015»-ի հաղթող երգը ևս պլագիատ էր: Շվեդիայի մասնակցի «Heroes» երգը ուշադիր լսելով կարելի էր հասկանալ, որ այն շատ շատերիս կողմից սիրված David Guetta-յի «Lovers On The Sun» երգն էր: Այնպես որ, Մհեր ջան դեռ ամեն ինչ կորած չէ: Փորձիր, գուցե մի բան ստացվի անգամ պլագիատով: