▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան ԱՄՆ-ում մեղադրվել է խարդախությունների ու փողերի լվացման համար

Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու և փողերի լվացման համար: Այդ մասին  տեղեկանում ենք ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքից: 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱՄՆ-ում հայտնաբերվել է վիզայի հետ կապված խարդախության մեջ մեղադրվող երեք հայ: Նրանք շահադիտական նպատակներով և խարդախությամբ ՀՀ քաղաքացիներին ապահովել են մի քանի տարվա վիզայով։ նրանք ՀՀ քաղաքացիներին ապահովել են պարի կեղծ վկայագրերով, տրամադրել համապատասխան հագուստներով բեմական լուսանկարներ, որոնք անհրաժեշտ են արտիստների համար սահմանված «P-3» տեսակի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար:

47-ամյա Ստելլա Բոյաջյանը Նյու Յորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանը Գլենդելից և 41-ամյա Դիանա Գրիգորյանը ՀՀ-ից, ով հայտնի է նաև Դինա Ակոպովնա անունով, Բրուքլինի դաշնային դատարանում 15 կետով մեղադրվել են ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախությունների համար: Ըստ մեղադրական եզրակացության, վերոնշյալ երեք անձինք խարդախություններով օգնել են արտասահմանցիներին մուտք գործել ԱՄՆ:

Ստելլա Բոյաջյանն ու Դիանա Ակոպովնան մեղադրվում են նաև փողերի լվացման համար, իսկ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել նաև անձնական տվյալների գողության համար:

Բոյաջյանը երեկ ներկայացել է դատարան։ Աթոյանը պետք է դատարան ներկայանա այսօր ավելի ուշ։ Դինա Ակոպովնայի` դատարան ներկայանալու մասին տեղեկություն ներկայացված չէ։

Դինա Ակոպովայի արձագանքն՝ այս հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին