▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն վիզաների խարդախության մեջ մեղադրվող Դինա Ակոպովնայի նկատմամբ հետախուզում է հայտարարել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ն վիզաների խարդախության մեջ մեղադրվող հայաստանցի Դիանա Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Ամերիկայի Ձայն

Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Դինա Ակոպովնայի հետ` պարզաբանում ստանալու նպատակով, սակայն հեռախոսազանգին պատասխանողը հայտարարեց, որ տվյալ հեռախոսահամարը այլևս չի պատկանում Դինային, ապա կախեց լսափողը: Նշենք, որ հեռախոսահամարի նոր տիրոջ ձայնը զարմանալիորեն շատ նման էր Դինա Ակոպովնայի ձայնին:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տեղեկատվություն տարածեց երեք հայի մասին (Ստելլա Բոյաջյան, Հրաչյա Աթոյան, Դիանա Գրիգորյան), ովքեր Միացյալ Նահանգներում մեղադրվում են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման համար: Նրանցից մեկը հաղորդավարուհի Դիաննա Գրիգորյանն է, ով ավելի հայտնի է Դինա Ակոպովնա անունով:

Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին