▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում ենք քայլել… Գարիկ Պապոյանը` վիրահատությունից հետո

Հումորիստ, երաժիշտ և դերասան Գարիկ Պապոյանը Instagram-ի Story հատվածում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա ոտքերի մարզումներ անում. «Փորձում ենք քայլել, անծի թամբալ»,-տեսանյութը մակագրել է Գարիկը:

Հիշեցնենք, որ Գարիկ Պապոյանը վերջերս ողնաշարի 2 բարդ վիրահատության է ենթարկվել: «Գիտակցում էի, որ դա հասարակ բան չէ, բայց ստիպված էի, քանի որ ամեն նկարահանումից, ելույթից և մանավանդ համերգից հետո ես օրերով քայլելու հետ բարդություններ էի ունենում։ Ինձ արդեն չէր թույլատրվում նույնիսկ գրկել երեխաներիս...»,- նշել էր հումորիստը:

Նշենք նաև, որ այդ ողջ ընթացքում Գարիկն իր հետևորդներին պարբերաբար տեղյակ էր պահում իր առողջական վիճակի մասին`հիվանդանոցից  տեսանյութեր և լուսանկարներ հրապարակելով, ինչը բլոգերները որակեցին որպես PR քայլ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին