▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր դերասան Վարդան Հովսեփյանի հարսանիքն է

Դերասան Վարդան Հովսեփյանն, ով այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարմիր բլուր» սերիալում՝ Մոսոյի կերպարում, ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝  դրան կից գրելով. «Սկսվեց»:

Հիշեցնենք, որ Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանը նշանադրվել են նախորդ տարի: Երիտասարդ զույգի կյանքում ճակատագրական դեր է խաղացել «Կայարան» հեռուստասերիալը, որտեղ Վարդանը մարմնավորում էր Վռամին: «Սերիալի նկարահանումների ժամանակ նա հնչյունային ռեժիսորի մոտ մեկ օրով պրակտիկայի եկավ: Հենց այդտեղ էլ ծանոթացանք, ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է դերասանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին