▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհերը` «Դեպի Եվրատեսիլ»-ի նկարահանումների ավարտից հետո Սևակ Խանաղյանի հետ վիճելու և միմյանց քաշքշելու մասին

Երեկվանից համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի նկարահանումների ավարտից հետո Մհերն ու Սևակ Խանաղյանը վիճել են, ավելին` քաշքշուկ է սկսվել, որին ստիպված են եղել միջամտել նաև Մհերի պրոդյուսերն ու  Հանրայինի անվտանգության աշխատակիցները։ Այս մասին գրել էր Boomnews.am-ը:

Սակայն այս ամենն իրականությանը չի համապատասխանում: Երգիչ Մհերն Instagram-ի իր էջում հրապարակել է տվյալ հոդվածի լուսանկարն ու դրան կից գրել. «Կեղծ լուրեր» (Fake news):

Հիշեցնենք, որ Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը, երեկ իր հարցազրույցում նշել էր, որ մրցույթի արդյունքները կեղծված են. «Սևակի դեմ մենք ոչինչ չունենք, նա տաղանդավոր արտիստ է: Պարզապես, երբ արդյուքներն ամփոփելուց հետո նրանք իրենց պայուսակներից հանեցին շամպայնը և տոնեցին իրենց հաղթանակը, ապացուցում է այն, որ ամեն բան նախօրոք որոշված էր»:

Կարդացեք նաև` Իրեն հարգող ոչ մի երգիչ այլևս չի մասնակցի այս նախագծին. Մհերի պրոդյուսերը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի կեղծված արդյունքների մասին

Երեսիդ բուրդը թրաշի, կիմանան`տեռորիստ ես, Եվրոպան ո՞ւր, Հայաստանն ո՞ւր. համացանցի արձագանքը`Սևակի հաղթանակին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին