▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեսիդ բուրդը թրաշի, կիմանան`տեռորիստ ես, Եվրոպան ո՞ւր, Հայաստանն ո՞ւր. համացանցի արձագանքը`Սևակի հաղթանակին

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի ընթացքում պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ 2018»-ին Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը, ով և՛ միջազգային ժյուրիի, և՛ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ստացավ առավելագույն 12 միավորը: Երեկվանից քննարկումների  ու քննադատությունների նոր ալիք բարձրացավ. համացանցային օգտատերերը բաժանվեցին 2 մասի` ոմանք նշում են, որ ընտրությունն արդար էր, և Սևակը լավագույնս կներկայացնի Հայաստանը, իսկ ոմանք էլ պնդում են, որ այս տարի հերթական անգամ ականատես կլինենք մրցույթում Հայաստանի միայն բարոյական հաղթանակին:

«Ժողովուրդ, կարողա Սևակը լավ երգիչ ա, բայց իրա երգն ինչ-որ  անկապ քամու մասին ա: Էդ երգը վերջին տեղերն ա բռնելու: Սևակի սև մորուքը  շատ էր դուր եկել թվեր նկարողներին: Արդյունքում ունենք Ճ կլասսի երգ»:

«Հայաստանը պետք է ներկայացնի մեր երկրում կայացած երգիչը,այլ ոչ թե դրսից եկած ինչ-որ գաստրալյորներ»:

«Պրոֆեսիոնալ երգիչ, հոյակապ կատարում, բայց չի համապատասխանում Եվրատեսիլին»:

«Հայկական լեռնական բնություն ու ոգի կա Սևակի ձայնում, շատ ուրախ եմ, որ Եվրոպան կլսի հայի ձայնը»:

«Ինձ թվում է, որ Հայաստանում երեկ կայացավ առաջին ամենաարդար ընտրությունը։Մեզ համար ամենակարևորը հզոր ձայնով ներկայանալն է, այլ ոչ թե խայտատակ լինենք, ինչ է թե հաղթենք, չնայած Սևակը միշտ հաղթող է»։

«Սևակ Խանաղյանի երգը վատը չէ,բայց Եվրատեսիլի հանդիսատեսի համար արդյո՞ք սա հասկանալի երգ է (հատկապես որ հայերենով է երգում): Հայը «դարդոտված» (իսկ այլ խոսքերով՝ դեպրեսիվ) ազգ է. սիրում է «խոսել» սարերի ու քամիների հետ: Էհ, ինչ ասեմ.հաջողություն «Քամուդ»:

«Հերիք է անգլերեն անիմաստ երգեր երգեն, թող օտարը լսի մեր հայերենը»:

«Առաջին անգամ Եվրոպային կներկայանանք հայերեն երգով: Դա արդեն իսկ հաղթանակ է»:

«Հայստանում ապրող ու ստեղծագործող ոչ մի երիտասարդի հանկարծ թույլ չտաք գնա առաջ, հարգելի վաճառված ժյուրի»:

«Հազիվ մի արդար ընտրություն եղավ այս երկրում»:

«Ձայնային լավ տվյալներ՝ ոչ ճիշտ ընտրված երգ, փոխել է պետք ամբողջ անձնակազմին Գոհարից սկսած, որպեսզի հաղթի ազնվությունն ու արդարությունը»։

«Ամոթ նրանց, ովքեր գտնում են, որ այս երգը պետք է գնա «Եվրատեսիլ», Էմմի ճակատագիրը սպասվում է նաև այս երգին»:

«Տենց էր, Մհերին ուղարկեիք, էդքան արած ունի երկրի համար, Սևակն ով ա, եկավ 2 երգ երգեց  ու հիմա ուղարկում եք «Եվրատեսիլ», այս անտաղանդ ու անորակ երգը անգամ ֆինալ չի հասնի»:

«Գոնե էրեսիդ բուրդը թրաշի, թէ չէ կիմանան տեռորիստ էս... Էդ երգով սկի 0 տեղն էլ չես վերցնի, Եվրատեսիլը ինչ գիտի քամիների մասին, մի խոսքով եվրոպան ուր` Հայաստանը ուր...»:

«Սևակն էլ մեր էստրադայի չտարբերվող կերպարներից մեկն ա։ Դե ինչ ունենք այն ինչ ունենք»։

«Եթե պրոֆեսիոնալ ժյուրին 12 է տվել, ապա իրականում լավա երգում ու սիրուն։
Եթե հասարակությունը 12 տվեց, ուրեմը արժանի է սիրուն ու հանրության կողմից սիրված։
Բայց մի բան ասեմ՝ Էլի մենք ներկայանալու ենք լացելու, տխուր, սևի մեջ, թախծոտ ու դաժան երգոով, էլի մենք շարունակում ենք մեզ ներկայացնել լացող ազգ։
Մեկ էլ մի բան էլի՝ սկի անգլերեն երգեր երգեցին չհիշվեց, ոնց եք պատկերացնում այս տխուր տրտուն ու նույն բառերով երգը ու հայերեեն երգը հիշվի ու արդյունք բերի»։

Իսկ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն այս առիթով գրեց.

«Տեղական բոլոր տեսակի ընտրությունների նկատմամբ անվստահություններից հետո, հասանք միջազգային ժյուրի հասկացության հեղինակազրկմանը ։)))) Սևակի մասին նախորդ շաբաթվա ստատուսս հավաստում է, որ դեմ չէի իր գնալուն, բայց չի կարող որևէ մեկն այս աշխարհում ինձ համոզել, որ որևիցե միջազգային ժյուրի Լուսինեին ու Ամալիային կտար բարձր միավոր ։)))) ուղղակի չի կարող ։))) նույնիսկ ամենաանգրագետ ժյուրին ։))))))))) բացառվում է ։))) Մարիամին ու Հասմիկին ցածր , Լուսինեին բարձր ( լավ աղջիկ էր երևում , ցավոք մեզ մոտ պրոֆեսիոնալիզմը 2֊րդ ,3֊րդ, 10֊րդ տեղում է բոլոր հարցերում ) ասենք ինչքան հեռու պիտի լինի էդ մարդը երաժշտությունից ։)))) ժողովուրդն ավելի արդար էր քվեարկել ։)))) գոնե մի ասեք միջազգային ժյուրի , փոխարինեք այլ տերմինով ։)))) ասեք արտասահմանում ապրող հայ երգիչներ, մերոնք և այլն ։))))))))) 
Սևակին շնորհավորում եմ»:

Հ.Գ. Դե ինչ, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Սևակին` հուսալով, որ այս անգամ մրցույթում մեր մասնակցությունը չի ավարտվի միայն բարոյական հաղթանակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին