▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական որոշ ուտեստներ զզվելի են. Քիմ Քարդաշյանն իր հայկական արմատների պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում

Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա լուսանկարը հայտնվել է Vogue India ամսագրի մարտ ամսվա համարի շապիկին: Այս փաստը զայրացրել է շատ հնդիկների, ովքեր նշում էին, որ նրա փոխարեն պետք է լիներ ծագումով Հարավային Ասիայից մեկը: «Չէ որ Քիմը հայկական արմատներ ունի»,- մեջբերել  է հնդիկների խոսքը հայտնի ամսագիրը:

Հատկանշականն այն է, որ Քիմն առաջին անգամը չէ, որ արժանանում է հնդիկների վատ վերաբերմունքին:  Իր «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի ժամանակ հայտարարել է, որ հնդկական խոհանոցը պարզապես զզվելի է, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել հնդիկների շրջանում: Քիմը, փորձելով շտկել ստեղծված իրավիճակը, նշել էր, որ որևէ ցանկություն չի ունեցել վիրավորելու հնդիկներին և նրանց մշակույթը:

«Ճաշակի հարց է: Շատ ուտեստներ կան, որոնք ես չեմ սիրում: Կան հայկական որոշ ուտեստներ, որոնք ես զզվելի եմ համարում, բայց դա չի արտացոլում իմ վերաբերմունքը հայերի և հայկական մշակույթի նկատմամբ»,- հայտարարել է Քիմը:



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին