▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինը յութուբից հանել է «Լավ երեկոյի» սկանդալային թողարկումը

Տգիտություն է նեղության մեջ գտնվող մարդկանց ծաղրելը от Asekose TV на Rutube.

armtimes.com-ը գրում է. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ընդունել է, որ «Լավ երեկո» հաղորդման մարտիության թողարկման ընթացքում էթիկայի նորմերը խախտվել են: Այս մասին հեռուստաընկերությունն ասել է «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան: Հաղորդման ընթացքում ցուցադրվել էր Արուս Տիգրանյանի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ արված հարցազրույցը: Այն արվել էր հումորային համատեքստում, սակայն հանրությունը դրա մեջ ոչ թե հումոր, այլ ծաղր էր տեսել ու խստորեն քննադատել: Սա զայրացրել էր նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Նա նշել էր, որ լուրջ քննարկում է ունենալու հեռուստաընկերության ղեկավարության հետ:

«Հանրային հեռուստաընկերությունն այս թեմայով, իհարկե, ունեցել է քննարկում նախարարի հետ։ Ցավում ենք, որ մեր ստեղծագործական խմբի՝ առանց ենթատեքստի արած նյութը, հումորային կոնտեքստից վերածվել է նման խնդրի և հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացրել: Հավատացնում ենք, որ ստեղծագործական խումբը որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել, իսկ էթիկայի նորմերի խախտման պատճառով, «Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել: Տեղեկացնում ենք նաև, որ թողարկումը հանվել է թե ՛ յութուբյան էջից, թե ՛մեր պաշտոնական կայքից»,-  հայտնել է Հանրայինը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին